Կենտրոնանալ է պետք այն հնարավորությունների վրա, որոնք կբացվեն ոչ միայն ՀՀ-ի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար
«Շատ լավ նորություն է, որ համաձայնագիրը վերջանական տեսքի է բերվել։ Մեր կարծիքով, որքան շուտ ստորագրվի այդ փաստաթուղթը, այդքան լավ կլինի երկու երկրների, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի համար»,-Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին։
Նշելով որ, շատ արյունահեղություն, ատելություն և պատերազմ են տեսել տարածաշրջանում՝ իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ ժամանակն է վերջ տալ դրան։
Նա հորդորել է կենտրոնանալ այն հնարավորությունների վրա, որոնք կբացվեն ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։
«Իրանը, որպես երկու երկրների բարեկամ, պատրաստ է բարեկամության ձեռք մեկնել Հայաստանին և Ադրբեջանին, չենք վարանի անել հնարավորը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավմանը նպաստելու համար»,-ասել է Ռավանչին։
Փոխարտգործնախարարը արձանագրել է, որ երկու երկների միջև խնդիրներ են եղել, սակայն ռազմական ճանապարհով կարգավորում լինել չի կարող, այն միշտ ժամանակավոր լուծում է։
«Անցյալը անցյալում է։ Հիմա ժամանակն է, որ երկու ժողովուրդներն էլ տեսնեն, թե ինչ հնարավորություններ կան հարաբերությունները կարգավորելու համար»,-հայտարարրել է իրանցի պաշտոնյան և նկատել, որ տնտեսական դաշտում մեծ ներուժ կա և խաղաղության համաձայնագրի կնքման դեպքում դրանից կօգտվի ողջ տարածաշրջանը։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիի 82 ընտրատեղամասերից 81-ի նախնական ամփոփ արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Գյումրու բոլոր 82 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝...
Որ երկրի հետ է պատրաստվում ԱՄՆ–ն պատերազմ սկսել Իրանի դեմ. The Daily Mail
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի հետ միասին ծրագրում է առաջիկա շաբաթներին պատերազմ սկսել Իրանի դեմ, գրում է The Daily...
Իրանական Mehr գործակալության անունից կեղծ ինֆորմացիա է տարածվում
Իրանը փակում է օդային տարածքն ու բանակը տեղափոխում մարտական պատրաստության՝ ԱՄՆ-ի սպառնալիքների պատճառով։ Տելեգրամյան ալի...
Նիկոլ Փաշինյանը՝ նոր էսկալացիայի հավանականության մասին
Եթե վստահության խնդիր չլիներ, խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ, կամ խաղաղության համաձայնագրի կարիքը չէր...