Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական մեթոդներն ու հարվածների սպառնալիքները չեն կարող լուծել Իրանի միջուկային խնդիրը։
«Բոլորին պետք է պարզ լինի, որ ըստ սահմանման «ռազմական տարբերակ» հասկացություն չկա, էլ ուր մնաց՝ «ռազմական լուծում»»,- սոցցանցում գրել է դիվանագետը։
Նա հիշեցրել է, որ «տարածաշրջանում տեղի ունեցած աղետալի ձախողումները, որոնք ԱՄՆ նախկին վարչակազմերին արժեցել են ավելի քան 7 տրիլիոն դոլար, բավարար ապացույց են»։
Արաղչին նաև ընդգծել է. «Դիվանագիտական ներգրավվածությունը նախկինում աշխատել է և դեռ կարող է աշխատել»:
Նա հավելել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) ստորագրումից 10 տարի անց և դրանից ԱՄՆ-ի դուրս գալուց յոթ տարի անց, Վաշինգտոնը «ոչ մի ապացույց չունի», որ Թեհրանը խախտել է «ոչ մի դեպքում միջուկային զենք չփնտրելու, չմշակելու կամ ձեռք բերելու» պարտավորությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Մարտուն Գրիգորյանի որոշումը. ArmLur
Քիչ հետո Գյումրու համայնքապետի թեկնածու «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը հանդես կգա հայտարարությամբ։ Այս...
Թրամփը մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա
Թրամփը 10% մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:«Հայաս...
Մարտուն Գրիգորյանը հաղորդագրություն տարածեց
Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։ Այս մասին ֆեյսբուքյան...
Ադրբեջանցի գործընկերս հրապարակայնորեն մերժել է. Խանդանյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգ...