Քրեական վարույթ՝ Վարդան Ղուկասյանի ձայնագրության առնչությամբ
Գյումրու ՏԻՄ ընտրությունների քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին 1Lurer.am-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
Ավելի վաղ համացանցում էր հայտնվել Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ խոսակցության ձայնագրությունը, որում նա սպառնում է և պահանջում կանչել մի շարք մարդկանց՝ նշելով, որ վերջիններս խնդիրներ են ունենալու:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձել է ձայնագրությանը՝ նշելով, որ դրանում հնչած հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահները։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ներողություն է պահանջում Գերմանիայից՝ Արցախի դրոշի համար
Մարտի 31-ին Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն: Այս...
Ադրբեջանի և ՀՀ-ի դիրքորոշումները բավականին մոտ են դարձել. Ալիև
«Մեր պատմական հաղթանակը ճանապարհ բացեց խաղաղության բանակցությունների համար, և ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի և Հայաստ...
ՀՀ-ի դիրքորոշումը, չի նպաստի տարածաշրջանի անվտանգությանը. ՌԴ Պետդումա
ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Երևանի հրաժարվելը չի նպաստում տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը։ Նման հայտարարություն News...
Արտահոսք՝ Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններից. Զելենսկին հրաման է տվել
Զելենսկին Ուկրաինայի անվտանգության ծառայությանը հանձնարարել է հետաքննել ԱՄՆ-ի վերջին բրածո առաջարկի վերաբերյալ տեղեկատվո...