Միգուցե հենց դա է պատերազմի պատճառ դարձել. Թրամփ
Հանքանյութերի գործարքի դիմաց Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի քննարկվել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ըստ նրա՝ համապատասխան փաստաթուղթն արդեն պատրաստվել է, բայց այժմ Կիեւը պայման է դնում՝ միանալ դաշինքին։
Թրամփի կարծիքով՝ պատերազմի պատճառ կարող էր լինել հենց այս հարցը։
«Մենք արդեն պատրաստել ենք այս գործարքը, ամեն ինչ արված է: Եվ հիմա ես լրագրողներից եմ լսել, որ Զելենսկին պատրաստ է գործարք կնքել ՆԱՏՕ-ին անդամակցելու կամ նման բանի համար: Նախ, դա երբեք չի քննարկվել:
Երկրորդ, Պուտինը վաղուց է ասել, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին։ Եվ միգուցե հենց դա է պատերազմի պատճառ դարձել»,- ընդգծել է Թրամփը։
Նմանատիպ հոդվածներ
Մարտուն Գրիգորյանը հաղորդագրություն տարածեց
Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։ Այս մասին ֆեյսբուքյան...
Հայտնի է Մարտուն Գրիգորյանի որոշումը. ArmLur
Քիչ հետո Գյումրու համայնքապետի թեկնածու «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը հանդես կգա հայտարարությամբ։ Այս...
Թրամփը մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա
Թրամփը 10% մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:«Հայաս...
ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրի համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է Գյումրիի բոլոր 82 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։Ընտրացուցակում ընդգրկված ընտրողների թիվը...