Մանրամասներ` Հովիկ Աղազարյանի քրեական գործից. «Ժողովուրդ»
«ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժնի ավագ տեսուչ Սլավիկ Կարապետյանն իր կնոջ հորը՝ Աշոտիկ Կամավոսյանին ծանոթացրել է իր ընկեր Սլավիկ Պողոսյանի հետ՝ նրա մտերիմ, ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր՝ օրենսդիր իշխանության ոլորտում իշխանական լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձի օգնությամբ առանց համապատասխան փաստաթղթերի և առանց կենդանիներին կարանտինացնելու, 150.000-200.000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը գումարի դիմաց կազմակերպելու համար: Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Այդ նպատակով Աշոտիկ Կամավոսյանը և Սլավիկ Պողոսյանը 2023 թվականի օգոստոսի 8-ին մեկնել են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաք՝ պաշտոնատար անձին հանդիպելու նպատակով։
Պաշտոնատար անձի հետ առանձնազրույցի ընթացքում Սլավիկ Պողոսյանն Աշոտ Կամավոսյանի անունից առաջարկել է 200.000-300.000 ԱՄՆ դոլար 150.000- 200.000 գլուխ գյուղատնտեսական կենդանիների արտահանման գործընթացը կազմակերպելու դիմաց: Իր հերթին պաշտոնատար անձը պատրաստակամություն է հայտնել մտածել առաջարկի շուրջ և գործընթացն իրագործելու նպատակով պաշտոնատար անձանց հետ ձեռք բերել պայմանավորվածություններ:
Հաջորդ օրը՝ 2023 թվականի օգոստոսի 9-ին, պաշտոնատար անձը զանգահարել է Սլավիկ Պողոսյանին և առաջարկել հանդիպել Ազգային ժողովի վարչական շենքի մոտ՝ Երևանի Սիրահարների այգում: Համաձայնելով առաջարկին՝ Սլավիկ Պողոսյանը նշված վայրում միայնակ հանդիպել է պաշտոնատար անձին, որի ընթացքում վերջինը հայտնել է, որ գործընթացն իրագործելու նպատակով արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, սակայն չի հստակեցրել, թե ում հետ, որից հետո գործընթացն սկսելու համար պահանջել է 100.000 ԱՄՆ դոլար գումար` նշելով, որ գումարի մյուս մասը՝ 100.000 ԱՄՆ դոլարը (200.000 ԱՄՆ դոլարը համարժեք է 77.292.000 ՀՀ դրամին) կպահանջի հետագայում գործարքի մեկնարկից հետո։ Ընդ որում, պաշտոնատար անձը հայտնել է, որ նշված գումարի դիմաց կարող են արտահանել անսահմանափակ քանակով կենդանիներ: Պաշտոնատար անձի առաջարկը Սլավիկ Պողոսյանը փոխանցել է Աշոտիկ Կամավոսյանին, ով համաձայնել է առաջարկված պայմաններին:
Մանրամասները` սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Մարտուն Գրիգորյանը հաղորդագրություն տարածեց
Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։ Այս մասին ֆեյսբուքյան...
Հայտնի է Մարտուն Գրիգորյանի որոշումը. ArmLur
Քիչ հետո Գյումրու համայնքապետի թեկնածու «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը հանդես կգա հայտարարությամբ։ Այս...
Թրամփը մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա
Թրամփը 10% մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:«Հայաս...
ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրի համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է Գյումրիի բոլոր 82 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։Ընտրացուցակում ընդգրկված ընտրողների թիվը...