Դրա հետևանքները կարող են աղետալի լինել ամբողջ տարածաշրջանի համար. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան անտեղի է համարում Թեհրանի դեմ ուժ կիրառելու Վաշինգտոնի սպառնալիքները և դատապարտում նման մարտավարությունը։ Այս մասին «Մեժդունարոդնայա ժիզն» ամսագրին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Սպառնալիքներն իսկապես լսելի են, լսելի են նաև վերջնագրերը, մենք նման մեթոդները համարում ենք անտեղի, դատապարտում ենք դրանք, համարում ենք իրանական կողմին սեփական կամքը պարտադրելու միջոց»,- ասել է Ռյաբկովը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը դեմ է ուժային որոշումներին, ագրեսիային, հարվածներին։
«Դրա հետևանքները, հատկապես, եթե միջուկային ենթակառուցվածքը հարձակման ենթարկվի, կարող են աղետալի լինել ամբողջ տարածաշրջանի համար: Ես նույնիսկ չեմ խոսում այն մասին, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ Թեհրանի գործողությունների առումով, որոնց մասին իրանցի գործընկերները նույնպես խոսում են բացահայտ և հստակ: Այնպես որ, քանի դեռ ժամանակ կա և «գնացքը չի գնացել», մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ փորձելով համաձայնության հասնել ողջամիտ հիմքի վրա: Ռուսաստանն այստեղ պատրաստ է իր ծառայություններն առաջարկել Վաշինգտոնին, Թեհրանին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս հարցով», - ասել է դիվանագետը:
Նմանատիպ հոդվածներ
Մարտուն Գրիգորյանը հաղորդագրություն տարածեց
Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։ Այս մասին ֆեյսբուքյան...
Հայտնի է Մարտուն Գրիգորյանի որոշումը. ArmLur
Քիչ հետո Գյումրու համայնքապետի թեկնածու «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը հանդես կգա հայտարարությամբ։ Այս...
Թրամփը մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա
Թրամփը 10% մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:«Հայաս...
Ադրբեջանցի գործընկերս հրապարակայնորեն մերժել է. Խանդանյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգ...