ԱՄՆ-ը ստանալու է համարժեք պատասխան․ Արաղչի
Դիվանագիտության պատուհանը միշտ բաց է, բայց մենք ճնշման ու սպառնալիքների ներքո ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների չենք գնա։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, գրում է ParsToday-ը։
«Անուղղակի բանակցությունների պատճառը սպառնալիքներն են, որոնք անընդհատ հնչում են, և այդ գործողություններն իրականում պատասխան են ամերիկյան հալածանքներին: Մենք չենք բանակցում հետապնդումների պայմաններում, բայց մենք միշտ պատրաստ ենք եղել և պատրաստ ենք բանակցել իրավահավասար դիրքերից»,- ասել է Արաղչին։
Իրանի ԱԳ նախարարը հավելել է, որ ԱՄՆ նախագահի հետ՝ միջուկային ծրագրի շուրջ, կբանակցեն միայն 3-րդ երկրների միջոցով:
«Յուրաքանչյուր գործողություն և հայտարարություն ստանալու է համարժեք պատասխան»,- նշել է Արաղչին։
Նմանատիպ հոդվածներ
Նա՝ բատուտի վրա ցատկելով, դարձավ նախարար․ Զախարովա
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը ոչինչ չունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ծառայելու հա...
Պետք է համոզվեմ, որ Մարտուն Գրիգորյանը չի միանա ընդդիմությանը․ Ղուկասյան
Դեռևս ոչ մի բանակցություն տեղի չի ունեցել Մարտուն Գրիգորյանի հետ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Գյումրու քաղաքապետի թեկ...
Ալեն Սիմոյանը հայտարարություն է տարածել
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին։ ««Ազգային...
Գերմանիայի նախագահը իր սոցցանցում կիսվել է Արցախի դրոշով
Տարծաշրջանային այցի շրջանակում, Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը իստագրամյան իր միկրոբլոգի...