ԱՄՆ-ին կոչ ենք անում հրթիռներ չտեղակայել այլ երկրների սահմանների մոտ. Վան Ի
Պեկինը կարծում է, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի ռազմավարական անվտանգությունը խաթարող քայլերը, մասնավորապես՝ թուլացնի միջուկային զենքի դերը սեփական ազգային անվտանգության քաղաքականության մեջ, դադարեցնի միջուկային դաշինքներ ստեղծումը, միջին հեռահարության հրթիռներ չտեղակայի այլ պետությունների սահմանների մոտ և դադարեցնի հակահրթիռային պաշտպանության համաշխարհային համակարգի ստեղծումը: Այս մասին գրում է РИА Новости–ին տված հարցազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին:
«Միացյալ Նահանգները պետք է արդյունավետորեն նվազեցնի միջուկային զենքի դերը ազգային անվտանգության մեջ և դադարեցնի այնպիսի գործողությունները, որոնք խաթարում են ռազմավարական անվտանգությունը, ինչպիսիք են «միջուկային դաշինքի» ստեղծումը «միջուկային փոխանակման» և «ընդլայնված միջուկային զսպման» միջոցով, ցամաքային միջին հեռահարության հրթիռների և այլ ռազմավարական ուժերի տեղակայումը այլ պետությունների սահմանների մոտ և գլոբալ հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծումը»,– ասել է Վան Ին:
«Մենք կոչ ենք անում Վաշինգտոնին լուրջ ջանքեր գործադրել միջուկային պատերազմի ռիսկերը նվազեցնելու և մոլորակի ապամիջուկայնացման նպատակին հասնելու համար»,– ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր գործադիր հրաման, որով Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը պահանջում է մինչև մարտի 28-ը ներկայացնել ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության նոր սերնդի ստեղծման և տեղակայման մանրամասն ծրագիր:
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների օրակարգից. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խն...
Աննախադեպ համաձայնություն` Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ պանելային քննարկման ժամանակ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի...
Մենք գրեթե հասել ենք նպատակին. Արարատ Միրզոյան
Բրազիլիա պաշտոնանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղի Folha օրաթերթին։ Ադրբեջա...
Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ Իլհամ Ալիևին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Այս մասին սոցցանցեր...