Քրեական վարույթներ՝ Գյումրիում ընտրախախտումների վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ՀՀ դատախազության կողմից ստացված հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է 10 քրեական վարույթ՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու, ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու, ինչպես նաև ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու և խուլիգանություն կատարելու հատկանիշներով:
Մասնավորապես՝ Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումների վերաբերյալ՝ սոցիալական ցանցերի հրապարակումների ուսումնասիրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթները վերաբերում են հետևյալ դեպքերին՝
Թիվ 31/02 ընտատեղամասում ընտրողը քվեախցիկում իրականացրել է լուսանկարահանում:
Թիվ 31/70 և 31/17 ընտատեղամասերում արձանագրվել է բաց քվեարկության փորձի 2 դեպք:
Շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառուներին ուղղորդել են քվեարկել թեկնածուներից մեկի օգտին:
Թիվ 31/03 ընտրատեղամասում վստահված անձն ուղղորդել է ընտրողին՝ հօգուտ թեկնածուներից մեկին:
Թիվ 31/37 ընտրատեղամասից հեռացրել են հավատարմագրված դիտորդին այն բանից հետո, երբ նա բարձրաձայնել է տեղամասում տեղի ունեցող խախտումների մասին:
Հանձնաժողովի նախագահն անընդհատ առաջարկել է օգնող տրամադրել ընտրողներին: Առաջարկվող օգնությունը կրել է զանգվածային բնույթ, ինչի մասին դիտորդը բարձրաձայնել և պահանջել է արձանագրել ուղղորդման փաստը գրանցամատյանում, սակայն հանձնաժողովը դիտորդին հեռացրել է տեղամասից:
Թիվ 31/4 ընտրատեղամասում դեռևս ինքնությունը չպարզված 2 անձի կողմից ճնշում է գործադրվել վստահված անձի նկատմամբ:
Թիվ 31/3 ընտրատեղամաս մտած անձը հարվածել է իրեն լուսանկարահանող դիտորդի հեռախոսին:
Թիվ 31/70 ընտրատեղամասում անհայտ քաղաքացին ստանալով իր անձը հաստատող կտրոնը, առանց քվեարկությանը մասնակցելու դուրս է եկել ընտրատեղամասից և իր վերաբերյալ տվյալներ պարունակող քվեարկության կտրոնը խմբային շահերից ելնելով փորձել է հափշտակել:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում լրատվական կայքերից մեկում հրապարակված՝ Ե.Մ.-ի կողմից անձի նկատմամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու վերաբերյալ հարցազրույցի տեսաձայնագրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նշված 10 քրեական վարույթներով կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ներողություն է պահանջում Գերմանիայից՝ Արցախի դրոշի համար
Մարտի 31-ին Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն: Այս...
ՀՀ-ի դիրքորոշումը, չի նպաստի տարածաշրջանի անվտանգությանը. ՌԴ Պետդումա
ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Երևանի հրաժարվելը չի նպաստում տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը։ Նման հայտարարություն News...
Ադրբեջանի և ՀՀ-ի դիրքորոշումները բավականին մոտ են դարձել. Ալիև
«Մեր պատմական հաղթանակը ճանապարհ բացեց խաղաղության բանակցությունների համար, և ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի և Հայաստ...
Նոր պայմանավորվածություն Պուտինի և Էրդողանի միջև
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են էներգ...