
ԿԸՀ-ն ամփոփել է 82 տեղամասից 56-ի արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 05:23-ի դրությամբ հրապարակել է Գյումրիում բացված 82 ընտրատեղամասից 56-ի քվեարկության արդյունքները։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (առաջին համարը՝ քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյան) առաջատարն է՝ 37,07% (10 636 ձայն) քվեներով։
Երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է (առաջին համարը՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան), որի օգտին քվեարկել է ընտրողների 19,62%-ը (5629 ձայն)։
Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Մեր քաղաքը» դաշինքը (ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյան)՝ 14,59% ձայներով (4188 ձայն)։
Ավագանու ընտրություններին մասնակցած մյուս ուժերի միջև ձայները բաշվել են հետևյալ կերպ․
«Իմ հզոր համայնք» կուսակցություն (առաջին համարը՝ Ռուբեն Մխիթարյան) — 8,62% (2474 ձայն),
«Մայր Հայաստան» դաշինք (առաջին համարը՝ Կարեն Սիմոնյան) – 6,97% (2000 ձայն),
«Եվրադաշինք» (առաջին համարը՝ Լևոն Բարսեղյան) – 4,67% (1342 ձայն),
«Ապրելու երկիր» կուսակցություն (առաջին համարը՝ Կարեն Մալխասյան) – 3,77% (1083 ձայն)
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն (առաջին համարը՝ Արտյոմ Կարաղազարյան) – 3,28% (941 ձայն),
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն (առաջին համարը՝ Արտյոմ Թումանյան) – 1,36% (392 ձայն)։
Այսպիսով, ըստ նախնական տվյալների, Գյումրիի ավագանիում կլինի 5 ուժ (կուսակցությունների համար անցողիկ շեմը 4%-ն է, դաշինքների համար՝ 6%-ը).
1․ «Քաղաքացիական պայմանագիր» (Սարիկ Մինասյան)
2. Հայաստանի կոմունիստական կուսակցություն (Վարդան Ղուկասյան)
3․ «Մեր քաղաքը» դաշինք (Մարտուն Գրիգորյան)
4. «Իմ հզոր համայնք» կուսակցություն (Ռուբեն Մխիթարյան)
5. «Մայր Հայաստան» դաշինք (Կարեն Սիմոնյան)