Եթե Զելենսկին դա անի, կունենա մեծ խնդիրներ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ԱՄՆ-ի հետ օգտակար հանածոների շուրջ համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու համար: Այս մասին գրում է The Telegraph-ը:
ԱՄՆ նախագահը Air Force One նախագահական օդանավում լրագրողների հետ շփման ժամանակ ասել է. «Նա փորձում է հետ կանգնել հազվագյուտ հանածոների գործարքից, և եթե դա անի, կունենա մեծ, մեծ խնդիրներ»:
Օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի վերջին տարբերակը, ստորագրման դեպքում, ԱՄՆ-ին հնարավորություն կտա համատեղ ներդրումային հիմնադրամի միջոցով հասանելիություն ստանալ Ուկրաինայի նավթի, գազի և օգտակար հանածոների պաշարներին, իսկ եկամուտը բկաժանվի երկու երկրների միջև:
Զելենսկին ուրբաթ ասել էր, որ չի ստորագրի ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը, եթե այն սպառնա Ուկրաինայի հնարավոր անդամակցությանը ԵՄ-ին, քանի որ տեղեկություններ են հայտնվել, որ համաձայնագիրը կարող է հակասել ԵՄ տնտեսական ինքնիշխանության կանոններին:
Նմանատիպ հոդվածներ
Մարտուն Գրիգորյանը հաղորդագրություն տարածեց
Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։ Այս մասին ֆեյսբուքյան...
Հայտնի է Մարտուն Գրիգորյանի որոշումը. ArmLur
Քիչ հետո Գյումրու համայնքապետի թեկնածու «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը հանդես կգա հայտարարությամբ։ Այս...
Փաշինյանն անդրադարձել է Գյումրիում և Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրություներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկ Գյումրիում և Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրություներին։«Հայաստանի Հանրապետությա...
Ընդդիմադիր երկու ուժ հայտարարել է Վարդան Ղուկասյանին միանալու մասին
Գյումրիի ավագանու ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերից երկուսը հայտարարել են, որ կսատարեն առավելա...