Էրդողանը վտանգավոր է. Իսրայելի ԱԳ նախարար

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը X-ի միկրոբոլոգում անդրադարձել է ի պաշտպանություն Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ակցիաներին և ցույցերին։ Նա մասնավորապես նշել է, որ բոլորը տեսնում են, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ ինչպես վարվեց Պիկաչուի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:


Նա գրառման մեջ մասնավորապես նշել է. «Բոլորը տեսան նրա իրական դեմքը: Բռնապետ Էրդողանը բացահայտեց իր հակասեմական դեմքը: Ինչպես ակնհայտ երևում է այս օրերին, Էրդողանը վտանգավոր է և՛ տարածաշրջանի, և՛ իր ժողովրդի համար: Հուսանք, որ ՆԱՏՕ-ի դաշինքի երկրները դա կհասկանան հնարավորինս շուտ»։


Իսրայելի արտաքին գործերի նախարարի գրառումից հետո Թուրքիայի արտաքին գերատեսչությունն է հանդես եկել գրավոր հայտարարությամբ, որտեղ նշվում է. «Մենք մերժում ենք (Իսրայելի վարչապետ Բենիամին) Նեթանյահուի կառավարության արտաքին գործերի նախարարի լկտի/ամբարտավան հայտարարությունը»։ Այս անհիմն մեղադրանքները Նեթանյահուի և նրա համախոհների կողմից կատարված հանցագործությունները կոծկելու ջանքերի մի մասն են։


Հայտարարության մեջ նշվում է, որ այս դիրքորոշումը խորացնում է անհանգստությունն առ այն, որ Իսրայելը կարագացնի Գազայում իրագործած «ցեղասպանությունը» և կակտիվացնի իր գործունեությունը տարածաշրջանի մյուս երկրներին ապակայունացնելուն ուղղված իր գործունեությունը։


Նաև ընդգծվել է, որ Թուրքիան կշարունակի կանգնել Իսրայելի թիրախում գտնվող քաղաքացիների կողքին և պաշտպանել նրանց իրավունքները։


Իրար հաջորդող հայտարարություններից հետո Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն է մեջբերել է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը և գրել.


«Ի՞նչն էր անհանգստացնում Թուրքիայի ԱԳՆ-ին: Ահա բռնապետի խոսքերը պարզաբանելու մի եղանակ. Հստակեցրեք, որ Էրդողանը հակասեմիտ չէ, որ նա հրեական պետության հանդեպ մոլեգին ատելություն չի տածում: Բոլորին է հայտնի, թե Էրդողանն ինչ է արել տարածաշրջանի ազգերին ու ժողովուրդներին՝ Կիպրոսից մինչև Սիրիա։


Բոլորը տեսնում են, թե ինչ է նա անում իր ժողովրդի (Պիկաչուի) հետ, և բոլորը գիտեն, թե ինչ են ուզում անել հրեական պետության հետ»։


Հիշեցնենք, որ Անթալիայում ընթացող բողոքի ակցիային մասնակցել է նաև հայտնի պոկեմոն Պիկաչուն, որը լայն տարածում է գտել թուրքական մեդիայում և դարձել օրվա թոփ թեմա։ Տարածվել են տեսանյութեր և լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես է Պիկաչուն ակցիայի մասնակիցների հետ փախչում ոստիկաններից։