
Մեկը հերքում է, մյուսը հաստատում. ինչ է կատարվում Թուրքիայում Rutube-ի հետ

Թուրքական BTK կարգավորիչը հայտարարել է Թուրքիայում ռուսական Rutube տեսահոսթինգի արգելափակման մասին։ Թուրքիայում Rutube կայքը չի բացվում. մուտքը դրան արգելափակված է տարբեր բջջային օպերատորների և տնային ինտերնետ պրովայդերների կողմից:
Կայքը բացելիս հաղորդագրություն է հայտնվում. «Մուտքը rutube.ru կայք արգելափակված է 2025 թվականի փետրվարի 25-ի BTK որոշմամբ»: Կայքի փոխարեն էկրանին հայտնվում են հատվածներ Թուրքիայի քրեական օրենսգրքից, որոնք զգուշացնում են, որ «ապօրինի մոլախաղերը կարող են օգտագործվել ահաբեկչությունը ֆինանսավորելու համար»։
Իսկ ահա Ռուսական Rutube վիդեոհոսթինգը հերքել է Թուրքիայում արգելափակման մասին տեղեկությունը։
«Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, RUTUBE-ն գործում է Թուրքիայում»,- պարզաբանել են ընկերությունից։
Նրանք հավելել են, որ դժվարությունները կարող են կապված լինել տեղական պրովայդերների աշխատանքի առանձնահատկությունների հետ։