Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը լքել է Ֆրանսիան և մեկնել Դուբայ

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հեռացել է Ֆրանսիայից, որտեղ նրա դեմ քրեական գործ էր հարուցվել: Ըստ տեղեկությունների՝ նա մեկնել է Դուբայ:


Ըստ AFP-ի՝ Դուրովին դատարանը թույլատրվել է լքել երկիրը անցյալ տարվա օգոստոսին: Սա, հավանաբար պայմանավորված է նրանով, որ Telegram-ի հիմնադիրը սկսել է համագործակցել իշխանությունների հետ և տեղեկություններ տրամադրել անվտանգության ուժերին՝ օգտատերերի մասին։


Ընդ որում, անցած ամբողջ տարվա ընթացքում Ռուսաստանից ոչ մի հարցում չի բավարարվել։


Հիշեցնենք, որ Պավել Դուրովը Փարիզի օդանավակայանում ձերբակալվել էր նախորդ տարի օգոստոսի 24-ին՝ Telegram-ի մոդերացիայի գործով։ Նրան մեղադրում էին մի շարք հանցագործությունների մեջ, ուստի կարող էր 10 տարի բանտ նստել, սակայն իշխանությունների հետ համագործակցությունը նրան փրկել է։