Թրամփի նամակը պարունակում է սպառնալիքներ. Արաղչի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեհրանին ուղղված նամակը պարունակում էր նաև սպառնալիքներ, որոնք Իսլամական Հանրապետությունն անընդունելի է համարում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
«Ուղերձում կային տարրեր, որոնք կարելի է գնահատել որպես սպառնալիք։ Մենք թույլ չենք տա, որ որևէ մեկը իրանցի ժողովրդի հետ վերջնագրերի լեզվով խոսի։ Սակայն, չնայած դրան, ամեն ինչ արել ենք, որ տեղ մնա դիվանագիտության համար»,- ասել է նա:
Մարտի սկզբին Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որում հայտնել է, որ նախընտրում է միջուկային հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ներողություն է պահանջում Գերմանիայից՝ Արցախի դրոշի համար
Մարտի 31-ին Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն: Այս...
Նոր պայմանավորվածություն Պուտինի և Էրդողանի միջև
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են էներգ...
Կայացել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը. ինչ է քննարկվել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնել է Թու...
Բաքվից կոչ են անում արագացնել համաձայնագրի ստորագրումը
Ադրբեջանը ՀՀ-ին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նա...