Ազգային ժողովը հայտարարություն է տարածել
Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում անվտանգության՝ պահպանության, անցագրային ու ներօբյեկտային ռեժիմի արդյունավետ կազմակերպման նպատակով տեղեկացնում եմ, որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն Ազգային ժողովի շենք մուտք գործելիս կարող են ունենալ պաստառներ, որոնց վրա վիրավորանք կամ զրպարտություն կամ սպառնալիքներ կամ բռնության կոչեր բովանդակող արտահայտություններ չկան: Այս մասին հայտարարությունէ տարածել ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը:
«Այդ պաստառները Պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից նախապես կզննվեն անցակետում, որից հետո Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի թույլտվությամբ հնարավոր կլինի այդ պաստառները բերել ԱԺ տարածք։ Հարգելի՛ լրագրողներ, խնդրում եմ պահպանել վերոնշյալ կարգը»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին, ԱԺ-ում, երբ պետք է սկսվեր Խորհրդարան-Կառավարություն հարցուպատասխանը, ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներն իրենց օթյակից փորձել են ակցիա իրականացնել՝ պարզելով պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պատկերով և «Ասա կներես», «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրի՛ր» գրություններով պաստառ, ինչը կոպտորեն կանխվել է Պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից։
Սա օրեր առաջ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է, երբ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վիրավորական վերաբերմունք էր դրսևորել Tribune.am կայքի լրատվական ծառայության ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ։
Նմանատիպ հոդվածներ
Մարտուն Գրիգորյանը հաղորդագրություն տարածեց
Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։ Այս մասին ֆեյսբուքյան...
Սուրիկ Խաչատրյանի որդին ազատազրկման է դատապարտվել․ «Ժողովուրդ»
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ «Լիսկայի» որդին՝ Տիգր...
Նեթանյահուն` «Մոսադ»-ին գաղտնի հանձնարարական է տվել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի արտաքին հետախուզական գործակալությանը` «Մոսադ»-ին, հանձնարարել է գտնել այ...
Ադրբեջանի մոտեցումները կառուցողական չեն. ՔՊ-ական պատգամավոր
Խաղաղության համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ձեռքբերում է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՔՊ-...