Նեթանյահուն` «Մոսադ»-ին գաղտնի հանձնարարական է տվել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի արտաքին հետախուզական գործակալությանը` «Մոսադ»-ին, հանձնարարել է գտնել այն երկրները, որոնք կհամաձայնեն ընդունել Գազայի հատվածից տեղահանվելիք մեծ թվով պաղեստինցիներին, հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին:
Նման բանակցություններ արդեն տեղի են ունեցել Սոմալիի, Հարավային Սուդանի, Ինդոնեզիայի և այլ երկրների հետ: Իսրայելցի պաշտոնյաների խոսքով՝ Նեթանյահուն «Մոսադ»-ին գաղտնի հանձնարարականը տվել է մի քանի շաբաթ առաջ։ Իսրայելի վարչապետի աշխատակազմում հրաժարվել են մեկնաբանություններից:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել էր Գազայի հատվածից տեղահանել երկու միլիոն պաղեստինցիներին՝ ռազմական գործողություններից ավերված անկլավը վերականգնելու համար: Առաջարկին կողմ է արտահայտվել Նեթանյահուն, որն ուղիներ է փնտրում մեծ թվով պաղեստինցիների հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող երկրներ տեղափոխելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Մարտուն Գրիգորյանը հաղորդագրություն տարածեց
Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։ Այս մասին ֆեյսբուքյան...
Սուրիկ Խաչատրյանի որդին ազատազրկման է դատապարտվել․ «Ժողովուրդ»
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ «Լիսկայի» որդին՝ Տիգր...
Փաշինյանն անդրադարձել է Գյումրիում և Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրություներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկ Գյումրիում և Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրություներին։«Հայաստանի Հանրապետությա...
Ադրբեջանի մոտեցումները կառուցողական չեն. ՔՊ-ական պատգամավոր
Խաղաղության համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ձեռքբերում է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՔՊ-...