Նոր սքրինշոթեր են հրապարակվել ԱՄՆ պաշտոնյաների սկանդալային չատից․ The Atlantic
The Atlantic ամսագիրը հրապարակել է սկանդալային նոր մանրամասներ, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների նամակագրությանը, կապված Եմենի հուսիների դեմ ԱՄՆ-ի իրականացրած գործողությունների հետ։ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի կողմից ակամայից ընդգրկվել էր ամսագրի գլխավոր խմբագիրը, ով հանրությանը բացահայտել էր չատի մանրամասները։
Atlantic-ը երկրորդ հրապարակմամբ պնդում է, որ ԱՄՆ ղեկավարության հետ սկանդալային զրույցի ընթացքում, որի մասնակիցն էր գլխավոր խմբագիր Գոլդբերգը, քննարկվել են հութիներին հասցվող հարվածների ռազմական ծրագրերը։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հաղորդագրությունը մարտի 15-ի առավոտյան, ամերիկյան ռազմական ինքնաթիռների օդ բարձրանալուց 31 րոպե առաջ, ներառում է մանրամասն նկարագրություն, թե կոնկրետ որ ժամին և ինչ հարձակումներ (F-18 կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր և Tomahawk հրթիռներ) պետք է իրականացվեին գործողության ընթացքում։
«Որպես կանոն, մենք ռազմական գործողությունների մասին տեղեկատվություն չենք հրապարակում, եթե այդ տեղեկատվությունը կարող է վտանգել ամերիկացի զինվորականների կյանքը»,- պարզաբանել են ամսագրի լրագրողները, նշելով, որ որոշել էին առաջին հոդվածում մանրամասներ չտրամադրել։
Թրամփը, ինչպես և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ավելի վաղ հայտարարել էին, որ չաթում գաղտնի տեղեկատվություն չի եղել։
Այնուամենայնիվ, ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել նույնիսկ հիմա։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը «X»-ի իր միկրոբլոգում, կիսվելով ամսագրի նոր հրապարակմամբ, հայտարարել է, որ The Atlantic-ի զեկույցները հորինված են Թրամփին ատողների կողմից՝ «սենսացիոնիզմի հանդեպ սիրուց դրդված»։
Ուոլցը ևս արձագանքել է այս հրապարակմանը. «Տեղակայման վայրեր չկան, աղբյուրներ և մեթոդներ չկան, ռազմական ծրագրեր չկան։ Օտարերկրյա գործընկերներն արդեն տեղեկացվել են, որ հարվածներն անխուսափելի են։ Նախագահ Թրամփը պաշտպանում է Ամերիկան և մեր շահերը»։








Նմանատիպ հոդվածներ
Աղազարյանը 200-300 հազար դոլար կաշառք է պահանջել. Վարդապետայան
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նախկին ՔՊ-ական, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ երկու դրվագով մեղադրանք...
Կոստանյանը` խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի մասին
Հայաստանի Հանրապետության համար կարևորը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. այս պահին որևէ առավելություն այս կամ այն...
Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից
ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։ Փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ...
Ադրբեջանի մոտեցումները կառուցողական չեն. ՔՊ-ական պատգամավոր
Խաղաղության համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ձեռքբերում է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՔՊ-...