Գրենլանդիան մեզ պետք է. մենք պետք է ստանանք այն. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի քաղաքական գործիչները այս շաբաթ կայցելեն Գրենլանդիա՝ ցույց տալու համար, որ ԱՄՆ-ը կղզու կարիքն ունի միջազգային անվտանգության համար:
«Որպեսզի նրանք հասկանան, որ մեզ անհրաժեշտ է Գրենլանդիան միջազգային անվտանգության համար: Մեզ դա պետք է, մենք պետք է ստանանք այն», - ասել է նա Vince փոդքաստում` պատասխանելով պատվիրակության այցի նպատակի մասին հարցին:
ԱՄՆ նախագահը նշել է, որ չգիտի՝ արդյոք Գրենլանդիայի բնակիչները ցանկանում են դառնալ ԱՄՆ քաղաքացի։ Միաժամանակ նա կարծում է, որ իրենք պետք է համոզվեն, որ Միացյալ Նահանգներին միանալը լավ գաղափար է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այս շաբաթ հինգշաբթիից շաբաթ կղզի կժամանի ամերիկյան պատվիրակությունը՝ ներառյալ ԱՄՆ փոխնախագահի կինը՝ Ուշա Վենսը, ինչպես նաև ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։ Երեքշաբթի հայտարարվեց, որ պատվիրակությանը կմիանա նաեւ ինքը՝ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը։
Ե՛վ կղզին, և՛ Դանիան, որին այն պատկանում է, գալիք այցը դիտեցին որպես ԱՄՆ-ի կողմից ճնշում:
Նմանատիպ հոդվածներ
Մենք գրեթե հասել ենք նպատակին. Արարատ Միրզոյան
Բրազիլիա պաշտոնանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղի Folha օրաթերթին։ Ադրբեջա...
Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ Իլհամ Ալիևին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Այս մասին սոցցանցեր...
Պուտին– Թրամփ հեռախոսազրույցն ավարտվել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնել է Սպիտա...
ԼՂ խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների օրակարգից. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խն...