Կցանկանայի ներողություն խնդրել հայերից․ Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստան-Հայաստան ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղից հետո վրացի երկրպագուները նետել են առարկաներ հայ երկրպագուների ուղղությամբ, ինչը մեծ աղմուկ է առաջացրել թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում: Միջադեպի վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Ի գիտություն նրանց, ովքեր ներողություն են խնդրում, սխալ ուղղությամբ և սխալ տեղում: Որպես դեռևս լեգիտիմ նախագահ, ես կցանկանայի ներողություն խնդրել մեր հարևան ժողովրդից՝ որպես նախագահ, մեր որոշ ոչ քաղաքակիրթ քաղաքացիների անպարկեշտ պահվածքի համար: Մենք կանք և կլինենք բարի հարևանական տրամադրված պետություններ, հնագույն քրիստոնեական կրոնի տեր ազգություններ և կապրենք խաղաղ եվրոպական կովկասում»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի արձագանքը վրացի երկրպագուների արարքին
Հայաստանի դեմ խաղից հետո Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին արձագանքել է երկրպագուների մի մասի՝ խաղա...
Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտը կարող է որակազրկվել
Ազգերի լիգայի անցումային Վրաստան-Հայաստան խաղից հետո վրացի երկրպագուների մարզադաշտ մտնելու ու անհարգալից պահվածքի պատճառ...
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-15 աստիճանով
Երևանում մարտի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության...
Երբ կամփոփվի անձնագրերի և նույնականացման քարտերի նոր մատակարարի մրցույթը
8 տարի անց անձնագրերի և նույնականացման քարտերի նոր մատակարարի մրցույթը կամփոփվի մարտի վերջին։ Այս մասին Ազգային ժողովում...