Երբ կամփոփվի անձնագրերի և նույնականացման քարտերի նոր մատակարարի մրցույթը
8 տարի անց անձնագրերի և նույնականացման քարտերի նոր մատակարարի մրցույթը կամփոփվի մարտի վերջին։ Այս մասին Ազգային ժողովում նշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
2007 թվականից Հայաստանում անձնագրեր և ID-քարտեր մատակարարել է լեհական PWPW ընկերությունը։ 2017 թ․ ավարտված պայմանագիրը մի քանի անգամ երկարաձգվել է, սակայն նոր մատակարար չի նշանակվել։
Անձնագրերի և նույնականացման քարտերի մատակարարի նոր մրցույթին մասնակցել է 1 ֆրանսիական և 2 գերմանական ընկերություն։
Սարգսյանը նիայն նշել է , որ եզրափակչում են 2 ընկերություն, որոնց առաջարկների մասին վերջինս չմանրամասնեց։ Հաղթող ընկերությունը մեկ տարում պետք է կազմավորի փաստաթղթերի տպագրության ենթակառուցվածքը:
Ներքին գործերի նախարարության նախագծի համաձայն՝ մասնավոր օպերատորը կզբաղվի տպագրությամբ և կտրամադրի փաստաթղթերը։
Ըստ նախարարության՝ դա կբարձրացնի անձնագրային և վիզաների բաժանմունքների սպասարկման մակարդակը:
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի արձագանքը վրացի երկրպագուների արարքին
Հայաստանի դեմ խաղից հետո Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին արձագանքել է երկրպագուների մի մասի՝ խաղա...
Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին
Երևանում մարտի 20-ի ցերեկը, 21-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղա...
Կցանկանայի ներողություն խնդրել հայերից․ Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստան-Հայաստան ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղից հետո վրացի երկրպագուները նետել են առարկաներ հայ երկրպ...
Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտը կարող է որակազրկվել
Ազգերի լիգայի անցումային Վրաստան-Հայաստան խաղից հետո վրացի երկրպագուների մարզադաշտ մտնելու ու անհարգալից պահվածքի պատճառ...