Դա վատ քաղաքական ռազմավարություն է. Ուիթքոֆը խոսել է ՀՀ-ի և Ադրբեջանի մասին
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ակնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը ԱՄՆ մասնակցության մասին։ Այս մասին նա ասել է լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում։
Վերջինս ընդգծել է, որ ԱՄՆ-ի մասնակցությունը միջնորդությանը ճիշտ կլինի միայն այն դեպքերում, երբ ԱՄՆ-ն կարողանա ազդեցություն ունենալ:
«Ինչու վատնել Ձեր ժամանակը կամ Միացյալ Նահանգների ժամանակը: Ինչու ես պետք է գամ նախագահի մոտ և առաջարկեմ, որ մենք կարող ենք ինչ-որ բան ավարտել երկխոսության միջոցով, իսկ հետո չկարողանանք դա անել:
Դա վատ քաղաքական ռազմավարություն է։ Եթե ես չմասնակցեմ այդ գործընթացին, գնահատական տամ, հետո նախագահին ասեմ, որ երկխոսության միջոցով կարող ենք արդյունքի հասնել, միայն այդ դեպքում մասնակցությունը իմաստ կունենա։ Այդ հաշվարկները կիրառելի են ոչ միայն Իրանի, Ռուսաստանի և Ուկրաինայի, այլև Ադրբեջանի և Հայաստանի համար»,-ասել Է Ուիթքոֆը։
Նրա խոսքով՝ այդ սկզբունքները կարող են կիրառվել բոլոր հակամարտությունների դեպքում, եւ ԱՄՆ-ն պետք է բանակցություններին մասնակցի միայն այն դեպքերում, երբ ազդեցության իրական հնարավորություններ ունի:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը եկեղեցում աղոթել է Թրամփի համար. Ուիթքոֆ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատվիրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան հատուկ բ...
Ուկրաինան կանցկացնի նախագահական ընտրություններ. Ուիթքոֆ
Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են նախագահական ընտրություններ անցկացնել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատո...
Ադրբեջանը օրակարգ է բերում արհեստական նախապայմաններ. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում հարցազրույց է տվել Բրազիլիայի ամենամեծ և ազդ...
Սիրիայի իշխանությունները դիմել են ՌԴ-ին՝ Ասադին արտահանձնելու համար
Սիրիայի նոր իշխանությունները պաշտոնապես դիմել են Ռուսաստանին արտահանձնել երկրի նախկին նախագահ Բաշար ալ Ասադին դատավարութ...