
«Ֆազի» սպանության գործով «Չաղ Ռուստամ»-ը և Աշոտ Կյուրեղյանը կրկին կալանավորվել են

Քրեական հեղինակություն «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալներ Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կյուրեղյանը կրկին կալանավորվել են։ Այս մասին Auroranews-ին հայտնեցին Դատախազությունից:
Նշենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել Ստեփանյանի և Կյուրեղյանի խափանման միջոցները փոխելու մասին։
Որպես խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը՝ համակցված գրավով և բացակայելու արգելքով։
Դատախազությունը վերաքննիչ բողոքներ էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
Ինչպես նշվում է դատարանը բավարարել է դատախազության բողոքները, մեղադրյալները կալանավորվել են։