Կոչ եմ անում հանրությանը ազատել Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին. Թոմ Քաթինա
«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2017թ. դափնեկիր Թոմ Քաթինան տեսաուղերձ է հրապարակել՝ կոչ անելով միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել, որպեսզի Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին անհապաղ ազատ արձակեն:
«Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Ռուբեն Վարդանյանին, գիտեն, որ նրան առաջադրված մեղադրանքները բացարձակապես կեղծ են և ծիծաղելի»,- ասել է նա:
Տեսաուղերձում նա ասում է.
«Ողջույն, ես Թոմ Քաթինան եմ, այստեղ՝ Սուդանի հարավի Նուբա լեռներում տեղակայված «Գթության Մայր» հիվանդանոցի բուժական տնօրենը։ Այս կարճ տեսահոլովակով աջակցությունս եմ հայտնում իմ ընկեր Ռուբեն Վարդանյանին, որն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ անարդարացիորեն պահվում է ադրբեջանական բանտում։
Ես Ռուբենին ճանաչում եմ 2017 թվականից, երբ այդ տարի արժանացա «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակին՝ Սուդանում աշխատելու համար։ Լինելով նաև «Ավրորա» մարդասիրական մրցանակի նախաձեռնության նախագահ, այս տարիների ընթացքում ես հասցրել եմ բավականին լավ ճանաչել Ռուբենին։ Մենք բավական հաճախ ճանապարհորդել ենք միասին՝ որոշ նախագծերի իրականացման նպատակով։ Ես Ռուբենին գիտեմ որպես բացառիկ արդար, բացառիկ ազնիվ մարդու։
Եվ ցանկացած ոք, ով գիտի Ռուբենին, գիտի, որ այն բոլոր մեղադրանքները, որոնք առաջադրված են նրա նկատմամբ, բացարձակապես կեղծ են ու բացարձակապես ծիծաղելի։
Ռուբենն Արցախ էր մեկնել՝ օգնելու այնտեղի կառավարությանն ու բնակչությանը, անգամ շատ լավ գիտակցելով այնտեղ գնալու բոլոր ռիսկերը և, չնայած դրան, նա որոշեց գնալ:
Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը, կոչ եմ անում բարի կամքի տեր բոլոր մարդկանց՝ պահանջելու ինչպես Ռուբենի, այնպես էլ բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը, որոնք անարդարացիրոնեն պահվում են ադրբեջանական բանտում»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն գրավոր կերպով Ադրբեջանին խնդիրների լուծման տարբերակ է առաջարկել
2025 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունը գրավոր կերպով Ադրբեջանին է փոխանցել որոշ խնդիրների լուծման առաջարկ: Այ...
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի կեղծ պնդումներին
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն Արմենպրեսս-ի հետ հարցազրույցում արձագանքել է Ադրբեջ...
Մենք դա լուրջ ռիսկ ենք համարում. Ադրբեջանը խոսել է համաձայնագրի ստորագրման վայրի մասին
Դեռ շուտ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին հայտարարել է Ադրբ...
Իրանը արձագանքել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի համաձայնությանը
Իրանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին...