Եվրոպան սկսել է հասկանալ, որ չի կարող 100 տոկոսով կախված լինել Ամերիկայից. Ֆիդան
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Եվրոպան վերջերս հստակ գիտակցել է, որ պետք է դադարել 100%-ով ապավինել ԱՄՆ-ին սեփական անվտանգության հարցերում։
«Մենք այժմ տեսնում ենք որոշ փաստարկներ, դիսկուրսներ և գործողություններ, որոնք Ամերիկան օրակարգ է դնում ուկրաինական հարցի շուրջ՝ կապված Եվրոպայի հետ իր հարաբերությունների հետ», - ասել է Ֆիդանը TV 100-ին տված հարցազրույցում,– «Եվրոպացիները ... Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկար տարիներ իրենց անվտանգությունը կապում են Միացյալ Նահանգների հետ: ԱՄՆ-ի մասնակցությամբ անվտանգության հովանու ներքո ստեղծված ժողովրդավարության և բարգավաճման տարածաշրջան կա: Եվրոպան նորմալ բանակ չունի. Այնպես որ, եթե այս հովանոցը հանվի, ապա բարգավաճումն ու ժողովրդավարությունը չեն կարող նույն կերպ զարգանալ»:
Ֆիդանը նշել է, որ «այժմ Ամերիկան անընդհատ խոսում է այն մասին, որ կարող է հեռացնել անվտանգության այս հովանոցը, նույնիսկ եթե դա ներկայացվի միայն որպես գաղափար»։
«Եվրոպան սկսել է հասկանալ, որ իր անվտանգությունը չպետք է կախված լինի ամերիկացի ընտրողի ընտրությունից: Նա ինքը պետք է ինչ-որ բան անի: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլերն այս առումով, իհարկե, ավելի են խուճապի մատնել եվրոպացիներին: Եվ նրանք ռացիոնալ եզրակացություն արեցին և ասացին, որ այսուհետ չեն կարող 100 տոկոսով կախված լինել Ամերիկայից սեփական անվտանգության ոլորտում»,- նշել է Ֆիդանը:
Նրա խոսքով, Եվրոպան հասկանում է, որ «այժմ անհրաժեշտ է շատ սերտ կապի մեջ լինել Ամերիկայի հետ և ստանալ նրա աջակցությունը, հատկապես Ուկրաինայի հարցում»։ Այնուամենայնիվ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է նվազեցնել Ամերիկայից կախվածությունը անվտանգության հարցերում, հավելել է Ֆիդանը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտին– Թրամփ հեռախոսազրույցն ավարտվել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնել է Սպիտա...
Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ Իլհամ Ալիևին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Այս մասին սոցցանցեր...
Մենք գրեթե հասել ենք նպատակին. Արարատ Միրզոյան
Բրազիլիա պաշտոնանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղի Folha օրաթերթին։ Ադրբեջա...
Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ: Այս մասին հայտարարել է վարչ...