Պետք է մարդու իրավունքները վեր դասել նավթից ու գազից. ԵԽ պատգամավորը՝ Ադրբեջանին
Եվրամիությունը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները շարունակվեն սովորականի պես և զոհաբերել եվրոպական արժեքները՝ հանուն տնտեսական և էներգետիկ շահերի։ Այս մասին Եվրոպական խորհրդարանում հայտարարել է Պորտուգալիան ներկայացնող պատգամավոր Կատերինա Վիեյրան:
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խորը ճգնաժամ է տիրում, քանի որ երկրի կառավարությունը խիստ սահմանափակումներ է մտցրել խոսքի, հավաքների և միավորումների ազատության վրա և իրավապահ համակարգին զինել է իր քննադատների դեմ:
«Բաքվում պահվող հայերն այն խմբերից են, որոնք ամենաշատն են տուժել այս կառավարության քաղաքականությունից։ Դաժան վերաբերմունքը համատարած է, իսկ արդար դատավարությունները պատրանք են դարձել Ադրբեջանում»,-ընդգծել է պատգամավորը։
Նա դրական է համարել, որ Եվրախորհրդարանը հետևողականորեն անդրադառնում է այս իրավիճակին։
«Ցավալիորեն, սակայն, թվում է, որ Եվրախորհրդարանը Եվրոպական միության միակ ինստիտուտն է, որն անում է դա: Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները շարունակվեն սովորականի պես և զոհաբերել մեր արժեքները՝ հանուն տնտեսական և էներգետիկ շահերի։ Դա ոչ միայն կեղծավորություն է, այլ նաև կախվածություն է առաջացնում՝ մեզ խոցելի դարձնելով շանտաժի համար: Մենք դասեր չե՞նք քաղել Ռուսաստանից մեր ունեցած նախկին կախվածությունից։ Պետք է մարդու իրավունքները վեր դասել էժան նավթից ու գազից»,- ասեոլ է Վիեյրան։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը արձագանքել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի համաձայնությանը
Իրանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին...
ՀՀ-ն ու Ադրբեջանն ավարտել են խաղաղության համաձայնագրի բանակցությունները. Բայրամով
Հայաստանն ու Ադրբեջանն ավարտել են խաղաղության համաձայնագրի բանակցությունները, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհ...
Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել: «Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական...
Սահմանադրության այն տեքստը, որ կարա լինի, կունենա տարածաշրջանային նշանակություն. Փաշինյան
Իրականում իրական Հայաստանի գաղափարախոսության համատեքստում Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունն ունի բացարձակապե...