Նրանք գիշեր ու ցերեկ լրտեսների պես կանգնած են մեր սահմաններին. Ալիև
Եվրոպական դիտորդական առաքելությունն իրականում ԵՄ «հետախուզական առաքելություն» է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի գլոբալ ֆորումի բացման ժամանակ։ Այս մասին գրել են տեղի ԶԼՄ-ները:
«Նրանք գիշեր ու ցերեկ լրտեսների պես կանգնած են մեր սահմաններին, և հարմար բացեր են փնտրում՝ մեզ հասնելու համար: Մենք ունենք բավականաչափ հետախուզական տվյալներ նման ընտրովի հսկողության առաքելության մասին», - նշել է նա:
Նշենք, որ Եվրամիության երկրների դեսպանները հունվարին Բրյուսելում հավանություն են տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը արձագանքել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի համաձայնությանը
Իրանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին...
ՀՀ-ն ու Ադրբեջանն ավարտել են խաղաղության համաձայնագրի բանակցությունները. Բայրամով
Հայաստանն ու Ադրբեջանն ավարտել են խաղաղության համաձայնագրի բանակցությունները, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհ...
Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել: «Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական...
Սահմանադրության այն տեքստը, որ կարա լինի, կունենա տարածաշրջանային նշանակություն. Փաշինյան
Իրականում իրական Հայաստանի գաղափարախոսության համատեքստում Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունն ունի բացարձակապե...