ՀՀ քաղաքացին պետությունն ընկալում է որպես օտար մարմին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գյուղապահովագրության համակարգը անհրաժեշտ է փրկել, որովհետև անառողջ պրոցեսներ կան։
Նրա խոսքով՝ մարդիկ կան, որ գիտեն՝ տեղեր կան, որ ամեն տարի կարկուտ է գալիս, գնում, ապահովագրում են, նստած սպասում են, որ կարկուտ գա, ապահովագրությունը ստանան։
«Իրական Հայաստան»-ի գաղափարախոսական հատվածում, երբ խոսում ենք հոգատար հանրության մասին, ատրիբուտներից մեկն այն է, որ երբ ճանապարհ ենք սարքում, հաջորդ շաբաթվա առաջին գործը չլինի, որ ճանապարհի վրայով խողովակ քաշենք։ Կամ, երբ միկրոձեռնարկատիրության համակարգ է ներդրվում, առաջին միտքը չլինի՝ «ինչ լավ բան է, եկեք ընկերությունը կիսենք 7 մասի, գնանք 7 հատ...»։ Սա, իրականում, խորը ֆունդամենտալ սոցիալ-հոգեբանական պրոբլեմ է»,- նշեց նա։
Այսպիսով՝ Կառավարությունը հավանություն տվեց 2025 թվականի գյուղատնտեսական տարում Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրին։
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացին սեփական պետությունն ընկալում է որպես օտար ինչ-որ մի մարմին։
«Մենք պետք է գնանք ու խոսենք մարդկանց հետ, այն պրոբլեմները, որ դռնփակ նիստերում քննարկել ենք, պետք է գնանք, պատմենք մարդկանց։ Էս տարի մի կերպ կգլորենք, անցած տարի մի կերպ գլորեցինք, էս տարի էլ կգլորենք, լավ, մյուս տարի էլ, հնարավոր է, գլորենք, բայց եթե այս միտումը չփոխվի, ասելու ենք՝ վերջ»,- նշեց վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը արձագանքել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի համաձայնությանը
Իրանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին...
ՀՀ-ն ու Ադրբեջանն ավարտել են խաղաղության համաձայնագրի բանակցությունները. Բայրամով
Հայաստանն ու Ադրբեջանն ավարտել են խաղաղության համաձայնագրի բանակցությունները, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհ...
Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել:«Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական...
Սահմանադրության այն տեքստը, որ կարա լինի, կունենա տարածաշրջանային նշանակություն. Փաշինյան
Իրականում իրական Հայաստանի գաղափարախոսության համատեքստում Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունն ունի բացարձակապե...