Ձերբակալվել են Արթուր Վանեցյանի պահնորդները. փաստաբանին թույլ չի տրվել հանդիպել նրանց
Արդեն 40 րոպե փաստաբանին քրեական ոստիկանությունը թույլ չի տալիս, որպեսզի մտնի ներս և հանդիպի իր պաշտպանյալներին: Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:
«ՄԻՊ թեժ գիծը պատասխանող չունի։ Պաշտպանի տեսակցության խոչընդոտումը հանցագործություն է»,– գրել է նա՝ քիչ անց գրառումը լրացնելով. «ՄԻՊ թեժ գծից հետ զանգեցին ու խոստացան հասկանալ խնդիրը, թե ինչի ինձ թույլ չեն տալիս տեսակցել պաշտպանյալներիս ու հետ զանգել»։
Նշենք, որ Արսեն Բաբայանն իր էջում տեղեկացրել էր, որ արդեն 5-րդ անգամ ձերբակալել են օրենսդրությամբ նախատեսված պահնորդական ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցներին, որոնք օրենքով թույլատրված պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում Արթուր Վանեցյանին։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը թուրքական ԶԼՄ–ներին. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան էջում կարճ տեսանյութ տարածեց՝ կից գրառմամբ, որ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոց...
Որ հասցեներում այսօր լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Ինչ մեղադրանքներ կառաջադրվեն Տարոն Մարգարյանին
Դատախազությունը պատրաստվում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին մեղադրանք ներկ...
Թուրք լրագրողներն այցելել են «Մարգարա» անցակետ
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված` թուրքական լրատվամիջոցների մասնակ...