ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի հետ նոր միջուկային գործարք կնքել. Լավրով
ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի հետ նոր միջուկային գործարքը կապել Մերձավոր Արևելքում մի շարք խմբավորումներին երկրի կողմից չաջակցելու պահանջի հետ, սակայն այդ տարբերակը չի աշխատի։ Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մտահոգիչ է, որ կան որոշ նշաններ, որ ամերիկացիները կցանկանային, որ այս նոր գործարքն ուղեկցվեր քաղաքական պայմաններով, որոնց համաձայն Իրանը պարտավորվում է ստուգումներ անցնել, որոնք հաստատում են, որ ինքը չի աջակցում խմբավորումներին Իրաքում, Լիբանանում, Սիրիայում և այլուր:
Դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն չի ցանկանում, որ այս նոր գործարքը տեղի ունենա։ Չեմ կարծում, որ նման տարբերակը կաշխատի»,-հայտարարել Լավրովը:
Նրա խոսքով՝ Պարսից ծոցի բոլոր երկրներն ազդեցություն ունեն իրենց թագավորությունների, Էմիրությունների սահմաններից դուրս:
«Հյուսիսային Աֆրիկայում նրանք բավականին շատ հումանիտար, տնտեսական ծրագրեր են իրականացնում։ Հանդես են գալիս որպես միջնորդներ: Օրինակ՝ Սուդանը։ Ներքին ճգնաժամն այս երկրում այս կամ այն կերպ լուծվում է Պարսից ծոցի որոշ խաղացողների կողմից։ Ուստի, կարծում եմ, իրավիճակը, որի դեպքում բոլորը, բացի Իրանից, իրավունք կունենան ազդել տարածաշրջանի մյուս երկրների վրա, անիրականանալի սցենար է»,- եզրափակել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը արձագանքել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի համաձայնությանը
Իրանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին...
Սահմանադրության այն տեքստը, որ կարա լինի, կունենա տարածաշրջանային նշանակություն. Փաշինյան
Իրականում իրական Հայաստանի գաղափարախոսության համատեքստում Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունն ունի բացարձակապե...
ՀՀ-ն ու Ադրբեջանն ավարտել են խաղաղության համաձայնագրի բանակցությունները. Բայրամով
Հայաստանն ու Ադրբեջանն ավարտել են խաղաղության համաձայնագրի բանակցությունները, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհ...
Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել: «Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական...