ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները շրջադարձային կետ կլինեն. Գերմանիայի ԱԳՆ
Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները շրջադարձային կետ կլինեն խաղաղության ճանապարհին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը:
«Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև այսօրվա բանակցությունների արդյունքը կարող է կարևոր շրջադարձային կետ դառնալ Ուկրաինայի կայուն խաղաղության և անվտանգության ձգտման մեջ, Գերմանիան, մեր գործընկերների հետ, կաջակցի ուկրաինացի ժողովրդին այս ճանապարհին»,- գրել է նա X-ի էջում:
Երեքշաբթի օրը Ջիդդայում բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ Դրանք տևել են մոտ ինը ու կես ժամ։
Բանակցությունների արդյունքում Վլադիմիր Զելենսկիի կայքում հրապարակվել է կողմերի համատեղ հայտարարությունը, ըստ որի՝ Ուկրաինան պատրաստ է ընդունել 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը, իսկ Վաշինգտոնն անհապաղ կչեղարկի հետախուզության տրամադրման դադարը և կվերսկսի Կիևին օգնություն տրամադրելը։
Նմանատիպ հոդվածներ
Սահմանադրության այն տեքստը, որ կարա լինի, կունենա տարածաշրջանային նշանակություն. Փաշինյան
Իրականում իրական Հայաստանի գաղափարախոսության համատեքստում Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունն ունի բացարձակապե...
Իրանը արձագանքել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի համաձայնությանը
Իրանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին...
ՀՀ-ն ու Ադրբեջանն ավարտել են խաղաղության համաձայնագրի բանակցությունները. Բայրամով
Հայաստանն ու Ադրբեջանն ավարտել են խաղաղության համաձայնագրի բանակցությունները, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհ...
Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել: «Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական...