Ուկրաինան պետք է պատրաստ լինի դժվար որոշումներ ընդունել. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինայի հակամարտությունն «ուժային լուծում չունի»։
Այս մասին Ռուբիոն ասել է Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հետ անցկացվելիք հանդիպումներին ընդառաջ։
Ուկրաինայի պատվիրակությունը՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիյ Երմակի գլխավորությամբ, Ջեդդա քաղաքում կհանդիպի Ռուբիոյին և Սպիտակ տան այլ բարձրաստիճան պաշտոնյաների։
Մինչ այդ, Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան բանակցությունների ընթացքում հանդես կգա «ամբողջովին կառուցողական» դիրքորոշմամբ և հույս հայտնել, որ դրանք կբերեն գործնական արդյունքների՝ ուղղված իր երկրում ռուսական պատերազմի դադարեցմանը։
Ռուբիոն լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է. «Ամենակարևորն այն է, որ այստեղից պետք է հեռանանք հստակ համոզմամբ, որ Ուկրաինան պատրաստ է դժվար որոշումներ ընդունել, ինչպես որ Ռուսաստանը պետք է դժվար որոշումներ ընդունի՝ այս հակամարտությունը դադարեցնելու կամ առնվազն որևէ ձևով կասեցնելու համար։
Կարծում եմ՝ երկու կողմերն էլ պետք է հասկանան, որ այս իրավիճակը չունի ռազմական լուծում։
Ռուսները չեն կարող գրավել ամբողջ Ուկրաինան, և ակնհայտ է, որ Ուկրաինայի համար չափազանց դժվար կլինի ողջամիտ ժամկետներում ստիպել ռուսներին ամբողջությամբ վերադառնալ 2014-ի սահմաններին»։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ներողություն է խնդրել Թրամփից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակով ներողություն է խնդրել Թրամփից Օվալաձև աշխատասենյակի բուռն վիճաբանությունից...
Որ դեպքում Ադրբեջանը կստորագրի վերջնական պայմանագիրը. Բաքվից արձագանքում են
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրություններին։ Նշել են, թե ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղո...
Վլադիմիր Պուտինը հայտարարել է հրադադար կնքելու մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները...
Ալիևը կոչ է արել ձերբակալել և Ադրբեջանին հանձնել Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին
Ալիևը կոչ է արել Փաշինյանին ձերբակալել Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ինչպես նաև Արցախ...