Բռնության այս բորբոքումը անընդունելի է. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները մտահոգված են բռնության բորբոքմամբ և անընդունելի են համարում այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում:
Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանը և նրա գործընկերները տարիներ շարունակ ջանքեր են գործադրել տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար։
«Բռնության այս բորբոքումը, իհարկե, անընդունելի է»,- աասել է նա
Վերջինիս խոսքով Սիրիայի նոր իշխանությունների հետ ՌԴ-ի մինչ այժմ կայացած շփումները ցույց են տվել, որ նրանք «ըմբռնումով են մոտենում» ոչ միայն Մոսկվայի, այլև արաբական աշխարհի, Միացյալ Նահանգների և արևմտյան պետությունների ազդանշաններին:
Լավրովը նաև հայտնել է, որ փետրվարի վերջին Անկարա կատարած այցի ընթացքում բանակցություններ է վարել Սիրիայի արտգործնախարար Ասադ ալ Շայբանիի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը արձագանքել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի համաձայնությանը
Իրանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին...
ՀՀ-ն ու Ադրբեջանն ավարտել են խաղաղության համաձայնագրի բանակցությունները. Բայրամով
Հայաստանն ու Ադրբեջանն ավարտել են խաղաղության համաձայնագրի բանակցությունները, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհ...
Սահմանադրության այն տեքստը, որ կարա լինի, կունենա տարածաշրջանային նշանակություն. Փաշինյան
Իրականում իրական Հայաստանի գաղափարախոսության համատեքստում Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունն ունի բացարձակապե...
Մենք դա լուրջ ռիսկ ենք համարում. Ադրբեջանը խոսել է համաձայնագրի ստորագրման վայրի մասին
Դեռ շուտ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին հայտարարել է Ադրբ...