Այս մոտեցումը ակնհայտորեն հակասում է Սահմանադրությանը. իրավապաշտպան
Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված Վարչական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագծով, որը կոպտորեն խախտում է Սահմանադրությամբ ամրագրված անձանց իրավունքները։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Տիգրան Քեյանը:
«Նախարարության վերջին պարզաբանումները, որոնք նպատակ ունեն հերքել հանրային մտահոգությունները, իրականում հաստատում են մեր բարձրացրած խնդիրները և մատնանշում նախագծի էության վտանգավորությունը։
Նախարարությունը փորձում է ներկայացնել, թե իբր նախագծով տուգանքի վճարումը չի դառնում պարտադիր նախապայման՝ բողոքարկման համար, սակայն իր իսկ պարզաբանումներում ընդունում է, որ՝
1) Եթե դատարանը մերժի հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը, վարչական ակտը չի կասեցվի, և անձը ստիպված կլինի վճարել տուգանքը՝ նույնիսկ դրա օրինականությունը վիճարկելու ընթացքում։
2) Եթե դատարանը նույնիսկ քննի գործը և կայացնի որոշում հօգուտ հայցվորի, տուգանքի գումարը միայն հետագայում, դատական գործընթացից հետո, ենթադրաբար կարող է վերադարձվել։
3) Այսինքն՝ փաստացի անձը զրկվում է իր իրավունքների պաշտպանության առանցքային հնարավորությունից՝ ստիպված լինելով նախ վճարել տուգանքը, այնուհետև պայքարել դրա օրինականությունը հաստատելու համար։
Այս մոտեցումը ակնհայտորեն հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքին, ինչպես նաև խախտում է անձանց սեփականության և պաշտպանվածության հիմնարար երաշխիքները։ Օրենսդրությամբ պետք է երաշխավորվի, որ մինչ վարչական ակտի օրինականության հարցը դատարանում վերջնականապես լուծված չլինի, որևէ հարկադրանք, այդ թվում՝ տուգանքի վճարման պահանջ, չի կարող կիրառվել։
Այս նախագիծը չի կարող դիտարկվել իրավական պետության սկզբունքներին համահունչ և պետք է անհապաղ հետ կանչվի»,- հայտնել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը արձագանքել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի համաձայնությանը
Իրանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին...
ՀՀ-ն ու Ադրբեջանն ավարտել են խաղաղության համաձայնագրի բանակցությունները. Բայրամով
Հայաստանն ու Ադրբեջանն ավարտել են խաղաղության համաձայնագրի բանակցությունները, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհ...
Սահմանադրության այն տեքստը, որ կարա լինի, կունենա տարածաշրջանային նշանակություն. Փաշինյան
Իրականում իրական Հայաստանի գաղափարախոսության համատեքստում Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունն ունի բացարձակապե...
Մենք դա լուրջ ռիսկ ենք համարում. Ադրբեջանը խոսել է համաձայնագրի ստորագրման վայրի մասին
Դեռ շուտ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին հայտարարել է Ադրբ...