Թուրքիան արգելել է Իսրայելին մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին
Իսրայելի արտգործնախարարության աղբյուրներին հղում տալով՝ մամուլը գրում է, որ Թուրքիան արգելափակել է Իսրայելի մասնակցությունը ՆԱՏՕ-ի տարեկան զորավարժությանը։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը:
Թուրքիան մասնավորապես խոչընդոտել է Իսրայելի մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Կայունություն և արտակարգ իրավիճակների պատրաստվածություն» խորագրով տարեկան զորավարժությանը։
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի որոշումները սովորաբար կոնսենսուս են պահանջում, և առանց Իսրայելի հետ ակտիվ գործընկերային համաձայնագրի հնարավոր չէ Թուրքիային պարտադրել թույլ տալ Իսրայելի մասնակցությունը դաշինքի պաշտոնական գործունեությանը։
Իսրայելի պաշտոնական շրջանակները Թուրքիային մեղադրել են վետոյի իրավունքը որպես քաղաքական գործիք օգտագործելու մեջ։
«Թուրքիայի այս դիրքորոշումը թուլացնում է տարածաշրջանային համագործակցությունը և ՆԱՏՕ-ի՝ գլոբալ մարտահրավերներին դիմակայելու կարողությունը»,- ասել է անանուն պաշտոնյան։
Ըստ նրա՝ Թուրքիան վետոյի իրավունքը կիրառում է ռազմավարական գործընկերություններին վնաս հասցնելու ձևով։ Իսրայելի՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության արգելափակումն անհնար է դարձնում կայունության ապահովումը և հակասում է դաշինքի հիմնարար արժեքներին։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ներողություն է խնդրել Թրամփից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակով ներողություն է խնդրել Թրամփից Օվալաձև աշխատասենյակի բուռն վիճաբանությունից...
Որ դեպքում Ադրբեջանը կստորագրի վերջնական պայմանագիրը. Բաքվից արձագանքում են
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրություններին։ Նշել են, թե ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղո...
Վլադիմիր Պուտինը հայտարարել է հրադադար կնքելու մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները...
Ալիևը կոչ է արել ձերբակալել և Ադրբեջանին հանձնել Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին
Ալիևը կոչ է արել Փաշինյանին ձերբակալել Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ինչպես նաև Արցախ...