ԵՄ-ի հայտարարությունը՝ Սիրիայում թեժ բախումների ֆոնին
Եվրամիությունը դատապարտել է Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերի վրա հարձակումները՝ դրանք վերագրելով Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին, ինչպես նաև կոչ է արել պաշտպանել Սիրայի քաղաքացիական բնակչությանը: Այս մասին նշվում է եվրոպական արտաքին քաղաքական ծառայության հաղորդագրության մեջ:
«ԵՄ-ն վճռականորեն դատապարտում է վերջերս տեղի ունեցած հարձակումները, որոնք ենթադրաբար կատարվել են Սիրիայի ափամերձ շրջաններում Ասադին աջակցող տարրերի կողմից՝ ժամանակավոր կառավարության ուժերի վրա, ինչպես նաև քաղաքացիական անձանց դեմ կատարված ցանկացած բռնություն: Քաղաքացիական անձինք պետք է պաշտպանված լինեն ցանկացած հանգամանքում՝ համաձայն միջազգային հումանիտար իրավունքի»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԵՄ-ն նաև կոչ է արել արտաքին ուժերին պահպանել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Հիշեցնենք, որ Սիրիայում վերջին օրերին Բաշար Ասադի իշխանության անկումից ի վեր ամենազանգվածային բախումներն են գրանցվել: հարյուրավոր մարդիկ զոհվել են։ Բախումները հիմնականում տեղի են ունենում Լաթաքիա նահանգում, որտեղ մեծ թիվ են կազմում ալևիները, որոնք Ասադի իշխանության հենասյունն էին։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկի-Թրամփ թեժ զրույցի արձագանքներն ամբողջ աշխարհից
Միջազգային հանրությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը։ Եվրո...
ԱՄՆ-ն այլևս Ուկրաինային օգնություն չի տրամադրի. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահի վարչակազմն այլևս չի պատրաստվում ֆինանսավորել Ուկրաինայի հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ...
Որոշել են երկրից թալանածը ման գալ իմ կոշիկների մեջ․ Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն արձագանքել է իր թանկ կոշիկների մասին արված հրապարակումներին։ Տեղադրելով լու...
ԱՄՆ-ն պետք է խուսափի ավելորդ մեծամտությունից․ Տուսկ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին հարգել թույլ առաջադիմություն ունեցող գործընկերներին և խուսափել ա...