Որոշել են երկրից թալանածը ման գալ իմ կոշիկների մեջ․ Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն արձագանքել է իր թանկ կոշիկների մասին արված հրապարակումներին։ Տեղադրելով լուսանկարներ իր կոշիկներից, գրել է․
«Երկիրը երեսուն տարի բոլոր տեղերից թալանած մարդկանցից փող ստացողները որոշել են երկրից թալանածը ման գալ իմ կոշիկների մեջ: Իհարկե պարզ չի, թե ես ԱԺ շենքում ինչ թալան պետք է անեմ, ասենք ընդդիմադիրների դատարկ աթոռները ծախեմ լավ գնով, թե՞ ԱԺ-ի հին խալիները լավ գնով պետք է բրթեմ գնան:
Մեկը ինձ մեղադրում է 1100$ Zegna կոշիկներ ունենալու մեջ, մյուսը՝ իբր թե Loro Piana 1600€ կոշիկներ ունենալու մեջ: Ես ո՛չ 1100$, ո՛չ 1600€ նոց կոշիկներ չունեմ: Իհարկե զավեշտ է, որ գրեթե բոլորը բացում են իրենց ձեռքի 1400$ iPhone-ը և քննարկում ԱԺ նախագահի ԻԲՐ 1100$ կոշիկը, բայց հիասթափեցնեմ, իմ կոշիկները գնում եմ հիմնականում դրսի outlet-ներից և Երևանի խանութներից, ուր ձեր նկարում տեղադրված կոշիկները կարող եք գտնել Երևանի կենտրոնում գտնվող ամեն երկրորդ խանութում: Ի դեպ հիմա էլ լավ զեղչեր կան, նկարը այսօրվա է:
Եվ վերջում, Ձեր Վոժդի ասուլիսը լավ չեք լսել, նա ասաց, որ ինչ-որ մեկի տռուսիկում (трусик) է թալանվածը, հաջորդիվ պատրաստ եմ քննարկել նաև սա, չեմ կասկածում, նույն մարդիկ կարձագանքեն»։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկի-Թրամփ թեժ զրույցի արձագանքներն ամբողջ աշխարհից
Միջազգային հանրությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը։ Եվրո...
ԱՄՆ-ն այլևս Ուկրաինային օգնություն չի տրամադրի. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահի վարչակազմն այլևս չի պատրաստվում ֆինանսավորել Ուկրաինայի հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ...
Կիևի անօդաչու թռչող սարքերն ուղևորվում են մեր մայրաքաղաք․ Զախարովա
Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Մոսկվայի վրա ԵԱՀԿ պատվիրակության ժամանման օրը: Հավանաբար, այս ամենը նրա հա...
Մի շտապեք վարդագույն ակնոցներով նայել ԱՄՆ-ի գործողություններին․ Պեսկով
Շատերը շտապում են վարդագույն ակնոցներ կրել ԱՄՆ-ի գործողությունների վերաբերյալ, սակայն Ռուսաստանում միշտ պետք է պատ...