Ռուբեն Վարդանյանը պատկերացնում էր ինչ տեղի կունենա. Մանե Թանդիլյան
Ռուբեն Վարդանյանը պատկերացնում էր ինչ տեղի կունենա, ուղղակի հիմարները, որոնք չեն հասկանում, թե ինչի Ռուբեն Վարդանյանը գնաց Արցախ, նրանք չեն ճանաչում, չգիտեն, որ մեծագույն հայրենասեր է և դա է դրդել իրեն: Այս մասին Newsam-ի հետ զրույցում նշել է հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը:
«Նրանք, ովքեր երբեք նման բան չէին անի, պատկերացում անգամ չունեն ում մասին և ինչ են խոսում, թե այդքան փողեր ուներ, ինչի գնաց: Որովհետև դուք փոքր եք, ճղճիմ եք, չհամեմատվեք Ռուբեն Վարդանյանի հետ ու չհամարձակվեք դատողություններ անել, որոնցից գաղափար չունեք:
Մեկն էլ ես եմ, որ գնացել եմ, որովհետև սիրտս ցավում է, ապրելը դժվար է այդ ամենը տեսնելու: Եթե այդ մարդիկ նման հարցեր են բարձրացնում, դուք ուղղակի համարեք, որ իրենք խոսում են իրենց մասին: Միշտ այդպես է, յուրաքանչյուր ոք համեմատում է իր հետ, որ ինքը երբեք չէր անի, եթե ինքը լիներ, ունենար նման միջոցներ, նա ուղղակի վայելքների մեջ կլիներ ու թքած կունենար հայ ազգի վրա։ Իսկ Ռուբեն Վարդանյանը այդպիսին չէ և չհամեմատվեք ու կասկածի տակ չդնեք նրա Արցախ մեկնելու մաքրությունը և իսկականությունը»,- ասել է նա:
Անդրադառնալով Միջազգային հարցերով Հայաստանյան ներկայացուցիչը Եղիշե Կիրակոսյանի հրաժարականին եւ խոսակցություններին, որ պատճառն այն է, որ ըստ խոսակցությունների, Հայաստանը պատրաստվում է հետ քաշել Ադրբեջանի դեմ իր այցերը միջազգային ատյաններից, Թանդիլյանն ասել է, որ նա, պարզաբանում է տվել, թե հիմա որքանով է դա իրական պատճառը:
«Եղիշեի գործն է բայց այն որ Հայաստանը նման մտադրություն հրապարակային հայտնել է դա փաստ է: Իրեն հարգող յուրաքանչյուր իրավաբան, ով այդ գործով զբաղվում էր, իսկապես պիտի նման քայլերի դիմեր մի բան էլ ավելին, որովհետև դա ամոթ է»,- հավելել է Թանդիլյանը:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն պատասխանել է Փաշինյանի առաջարկին
Եթե Հայաստանն իրոք ցանկանում է, որ տարածաշրջանի հաղորդակցության ուղիները բացվեն, չպետք է խուսափի իր պարտավորությունների...
Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է հայ գերիներին
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Այս մասին հայտնել...
Լևոն Մնացականյանը խոսել է Արցախի ազատագրմանը մասնակցելու մասին
Բաքվում ընթացող շինծու դատավարության ընթացքում Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը հաստատել...
Վտանգ ՀՀ-ի համար. Ադրբեջանում ցանկանում են փակել ԿԽՄԿ գրասենյակը. Աբրահամյան
Ադրբեջանում քննարկվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակման հնարավորությունը: Այս մասին ֆեյսբուքում գրել է...