Մեզանից ավելի լավ հաշվապահություն իմացողներ կլինեն․ Պապոյան
Պետք է գիտակցել, որ հիմա դուք գտնվում եք Էկոնոմիկայի նախարարութունում, տնտեսվարողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախարարը՝ Գևորգ Պապոյանը։
«Հարգելի տնտեսվարողներ դուք հիմա չեք եկել այլ հաստատություն, հիշեցնեմ սա Էկոնոմիկայի նախարարությունն է։ Մենք եկել ենք զրուցելու, հասկանալու համար, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի դուք էլ հասկանաք, որ շրջհարկի իմաստը քիչ հարկ վճարելը չի, այլ պարզ հարկ վճարելը, մենք ամեն բան տանում ենք դեպի պարզեցում»,- ասել է նախարարը։
Տնտեսվարողները չեն համակերպվում շրջանառության հարկի մասին նոր օրենքի հետ։ Տնտեսվաողներից մեկը ելույթ ունեցավ ասելով․
«Ժողովուրդ ջան, շատ պարզ է, մենք լավ էլ տեսնում ենք, որ նախարար ունենք, բայց նախարարություն չունենք, կասեցրեք այս նախագիծը, փորձենք տարբերակներ մտածել, ընդհանուր համաձայնության գալու համար, այստեղ բոլորի մասին պետք է մտածել, ոչ թե միայն Ձեր»,- նշեց տնտեսվարողը։
Տնտեսվարողները նշում են նաև, որ պարզ հաշվարկներ իրականացնելով հասկացել են, որ ավելի շատ տուժում են, քան շահում։ Նմանատիպ ելույթներ լսելուց հետո նախարարը ասաց․
«Եկեք պայմանավորվենք՝ ընդդիմադիրները թող մնան այստեղ ցույց անեն, ես շատ հարգում եմ նրանց, ով գործարար է և հստակ հասկանում է, թե ինչ պետք է քննարկենք այս հանդիպմանը։ Այլ դաշտեր պետք չի մտնել մեր քննարկման նպատակը ձեզ հաշվապահություն սովորեցնելը չէ, առավել ևս, որ ներսում եղած մարդկանց մեջ, վստահ եմ, որ մեզանից ավելի լավ հաշվապահություն իմացողներ կլինեն, խնդիրը այլ դաշտ մի տարեք»,- եզրափակեց նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Ոչ թե տնտեսական աճ, այլ դեգրադացիայի նշան․ Հայկ Սարգսյան
ՀՀ-ում շահումով խաղերի ոլորտը շարունակում է բարգավաճել, ապահովելով հսկայական եկամուտներ, սակայն, տնտեսագետների գնահատմամ...
Վարկեր կսկեն քիչ վերցնել, քանի որ եկամուտներ չեն ուենա․ Գալստյան
Վիճակագրական տվյալների համաձայն վարկերի տոկոսադրույքներն վերջին մի քանի տարում ավելի են բարձրացել։ Այդ հարցին լրագ...
Որքան գումար է ստացել Հայաստանը USAID–ից
2024 թվականին Հայաստանը USAID–ի հետ դրամաշնորհային համաձայնագրի ընդհանուր փաթեթից նախատեսված 250 մլն դոլարի փոխարեն ստաց...
Կանադան պատասխան գործողություններ է ձեռնարկել ԱՄՆ–ի դեմ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ եթե երեքշաբթի կանադական ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու Թրամփի վարչա...