Վարկեր կսկեն քիչ վերցնել, քանի որ եկամուտներ չեն ուենա․ Գալստյան

Վիճակագրական տվյալների համաձայն վարկերի տոկոսադրույքներն վերջին մի քանի տարում ավելի են բարձրացել։ Այդ հարցին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է  ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն։


«Վարկերի տոկոսադրույքներն կապված են վարկերի նկատմամբ պահանջարկից և առաջարկից։ Ակնհայտ է, որ սպառողական վարկերի նկատմամբ կա հսկակական պահանջարկ, հետևաբար այդ պահանջարկից եկող գործոններն են, որ թույլ չեն տալիս, որպեսզի վարկերի տոկոսներն արագ ճշգրտվեն ներքևի ուղղությամբ։ Նշեմ, որ մեր երկրում ներկա պահին մեծ աճ են գրանցել սպառողական վարկերն, որոնց տոկոսներն ավելի բարձր են, հետևաբար այն ցուցանիշը, որը մեջբերում եք, դրա հետ է պայմանավորված»,- ասաց նա։


Գալստյանն, նշեց նաև, թե որ դեպքում կլինի վարկերի տոկոսադրույքների նվազում․


«Եթե տնտեսությունում սպառողական վարկերի հետ կապված նկատվի պահանջարկի թուլացում, այդ դեպքում մենք կունենաք որոշակի գնողունակ պահանջարկի անկում, ինչը ենթադրում է, որ վարկեր կսկեն քիչ վերցնել, քանի որ եկամուտներ չեն ուենա, կամ չի բավարարի, բնականաբար եթե պահանջարկն այդքան չեղավ, միգուցե տեսնենք որոշակի նվազում վարկային շուկայում»։


Գալստյանն հավելեց նաև, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ․


«Գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների ու ծառայությունների գները դեռևս շարունակում են մնալ հարաբերականորեն բարձր, իսկ աշխատուժի շուկայի պայմանները` խիստ։ Այս համատեքստում հավանական է, որ առաջատար երկրների ԿԲ–ներն առաջիկայում կպահպանեն դրամավարկային համեմատաբար խիստ պայմանները։ Արդյունքում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ»,- նշեց նա։