Ոչ թե տնտեսական աճ, այլ դեգրադացիայի նշան․ Հայկ Սարգսյան
ՀՀ-ում շահումով խաղերի ոլորտը շարունակում է բարգավաճել, ապահովելով հսկայական եկամուտներ, սակայն, տնտեսագետների գնահատմամբ, դա ոչ թե տնտեսական աճ է, այլ հանրության բարոյական ու սոցիալական դեգրադացիայի նշան։ Այս մասին ասել է ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«Բեռը չի դրվելու խաղացողների վրա, օրենքի տրամաբանությունը հետևյալն է, որ ավելանալու են գործող ընկությունների հարկերն ու տուրքերը, կապված խաղադրույքների աճի հետ։ Այսինքն, որքան աճեն խաղադրույքների ծավալները, այդքան էլ աճելու են նրանց կողմից վճարված տուրքերը։ Որևէ ավել հարկային պարտավորություն չի դրվում խաղացողների վրա»,- նշել է նա։
Ինտերնետային խաղերի հետ կապված պատգամավորը հավելեց, որ այս պահին չունեն անհրաժեշտ գործիքակազմ, որը ավելի հստակ կստուգի ընկերությունների կողմից տրված տեղեկությունները։
«Ինտերնետային խաղերի մասին օրենքում հստակ նշվում է, նման ընկերությունները իրենց եկամտի առնվազն 90%-ը պետք է վերադարձնեն շահումի տեսքով։ Ներկա պահին բավարարվում ենք ընկերությունների կողմից ներկայացված թվերով, չունենք անհրաժեշտ գործիքակազմ, ինչը ինձ համար ոչ պրոֆեսիոնալ է։ Մենք պետք է հասնենք նրան, որ ամբողջությամբ կարողանանք տեսնել, թե ինչքան է տեղի ունեցել խաղադրույք։ Առաջիկայում կկզամակերպենք այնպես, որ հետագա հարկումը կլինի, ոչ թե խաղադրույքների ծավալով, այլ մուտք եղած գումարով»,- ասաց Սարգսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մեզանից ավելի լավ հաշվապահություն իմացողներ կլինեն․ Պապոյան
Պետք է գիտակցել, որ հիմա դուք գտնվում եք Էկոնոմիկայի նախարարութունում, տնտեսվարողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախարար...
Վարկեր կսկեն քիչ վերցնել, քանի որ եկամուտներ չեն ուենա․ Գալստյան
Վիճակագրական տվյալների համաձայն վարկերի տոկոսադրույքներն վերջին մի քանի տարում ավելի են բարձրացել։ Այդ հարցին լրագ...
Կիևը համաձայնել է ռեսուրսների մասին Թրամփի նոր գործարքին
Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի հետ հազվագյուտ մետաղների գործարքի նոր պայմաններին այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հրաժարվեց...
ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումները զգալիորեն նվազել է
Հայաստանի և Ռուսաստանի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը 2023 թվականի համեմատ նվազել է: Այս մասին հայտնյել է&...