Կանադան պատասխան գործողություններ է ձեռնարկել ԱՄՆ–ի դեմ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ եթե երեքշաբթի կանադական ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու Թրամփի վարչակազմի որոշումն ուժի մեջ մտնի, Օտտավան անմիջապես կպատասխանի՝ մաքսատուրքեր սահմանելով ամերիկյան ապրանքների վրա, հաղորդում է CNN-ը։
«Կանադան թույլ չի տա, որ այս չարդարացված որոշումը անպատասխան մնա: Եթե ամերիկյան մաքսատուրքերը ուժի մեջ մտնեն այս գիշեր (Չորեքշաբթի երեկոյան Երևանի ժամանակով), Կանադան (...) կսահմանի 25 տոկոս մաքսատուրք 155 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա», - ասել է Թրյուդոն:
Թրյուդոն բացատրել է, որ տուրքերի ներդրումը կսկսվի 30 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ ապրանքներից, իսկ մնացած 125 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների համար՝ 21 օրվա ընթացքում։
Կանադայի վարչապետը կարծում է, որ ԱՄՆ-ի համար «ոչ մի արդարացում» չկա մաքսատուրքեր սահմանելու համար, քանի որ կանադական իշխանությունների ձեռնարկած միջոցները նվազեցրել են Կանադայից ԱՄՆ եկող ֆենտանիլի հոսքը 97%-ով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է մաքսատուրքեր սահմանել Կանադայից և Մեքսիկայից ապրանքների վրա։
«Այլ տարբերակներ չկան, վաղը մաքսատուրքեր կլինեն»,- ասել է նա Սպիտակ տանը։
Նմանատիպ հոդվածներ
Նավթի գները նվազել են
Լոնդոնի ICE բորսայում 2025 թվականի մայիսին մատակարարվող Brent տեսակի նավթի ֆյուչերսների գինը 2024 թվականի հոկտեմբեր...
Ինչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը և հայ գործարարներին. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․«Հարևան Վրաստանը մեծացնում է դեպի Ռուսաստան իր արտահան...
Բիթքոյնի գինն իջել է 80 000 դոլարից
Binance պլատֆորմի տվյալների համաձայն` 2024 թվականի նոյեմբերի 10-ից ի վեր առաջին անգամ սակարկությունների ընթացքում բիթքոյ...
Կիևը համաձայնել է ռեսուրսների մասին Թրամփի նոր գործարքին
Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի հետ հազվագյուտ մետաղների գործարքի նոր պայմաններին այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հրաժարվեց...