
Ինչ են ամենաշատը գնել ՀՀ բնակիչները Wildberries-ից

ՀՀ բնակիչները 2024 թվականին Wildberries-ից ամենաշատը գնել են նոութբուքներ, գրասենյակային սարքավորումներ և ավտոպարագաներ։ Այս մասին հայտնել է Wildberries և Russ միավորված ընկերության գործունեությունը:
Մարկետփլեյսի վերլուծական ծառայության տվյալներով` հայաստանցիների կողմից 2024 թվականի ընթացքում արված առցանց գնումները 2023 թվականի համեմատ աճել են 19%-ով:
«Այսպիսով, 2024 թվականին Հայաստանի բնակիչների շրջանում մեծ պահանջարկ ունեին գրասենյակային սարքավորումները, մասնավորապես՝ MFP բազմաֆունկցիոնալ սարքեր (+526%), 3D-տպիչներ (+226%), ինչպես նաև շարժական տպիչներ (+275%)։ «Նոութբուքներ և համակարգիչներ» անվանակարգում ամենատարածված ապրանքներն են նոութբուքների սնուցման սարքերը (+296%) և մարտկոցները (+204%)»,– հայտնել է ընկերությունը։
Նշվում է, որ զգալի ակտիվություն են ցուցաբերել նաև ավտոսիրահարները։ «Ավտոպարագաներ» անվանակարգում ամենապահանջված ապրանքները եղել են շարժիչի մաքրող միջոցները (+358%), ավտոմեքենաների ներկերը (+241%), մեքենաների սրահը մաքրող միջոցները (+198%), ավտոմեքենայի լիցքավորիչները (+163%), վառելիքի զտիչները (+128%)։
2024 թվականին Հայաստանի բնակիչների շրջանում ԹՈՓ-15 դինամիկ աճող անվանակարգերն են՝ կենցաղային ապրանքներ (+226,3%), այգեգործական սարքավորումներ (+130,2%), լուսավորություն (+62,7%), հարդարման պարագաներ (+54,8%), այգեգործական գործիքներ (+53,0%) Էլեկտրատրանսպորտ (+51,1%), գրասենյակային սարքավորումներ (+48,8%), սանտեխնիկա (+46,7%), ավտոպարագաներ (+33,2%), շինանյութ (+31,4%), տոնակատարության պարագաներ (+29,7%), տոութբուքներ և համակարգիչներ (+28,8%), էլեկտրական գործիքներ և սարքավորումներ (+28,5%), խոշոր կենցաղային տեխնիկա (+28,3%), ձեռագործ աշխատանքի պարագաներ (+27,8%), ինտերիերի դեկոր (+26,1%), խելացի տուն և անվտանգություն (+25,9%), խաղալիքներ (+24,5%), Կահույք (+24,3%):
Ընկերության վերլուծաբանները նաև վիճակագրություն են ներկայացրել, թե Հայաստանի որ մարզերի բնակիչներն են դարձել մարկետփլեյսի ամենաակտիվ գնորդները:՛
Առաջին եռյակում են երևանցիները` 49,83%, Կոտայքի մարզում ապրողները` 8,84% և Շիրակի մարզի բնակիչները` 6,79%։ Հաջորդում են Արարատի, Արմավիրի, Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերը։
Ընկերության վերլուծաբանները վստահեցրել են` ապագայում ակնկալվում է բարձր տեխնոլոգիական ապրանքների` նոութբուքների, գրասենյակային սարքավորումների և էլեկտրոնիկայի նկատմամբ պահանջարկի աճի միտման շարունակություն։