
Նախ ամուսնալուծվենք մեկից, նոր ամուսնանաք մյուսի հետ. Մամիջանյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում հայտարարել է, որ իր քաղաքական ուժը ստորագրել է համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և այդ ուղղությամբ ջանասիրաբար աշխատանքներ են տարվել:
«Հպարտ ենք ԵՄ-ՀՀ հարաբերություններով, որ այսօրվա դրությամբ կարգավորվում են մի համաձայնագրով, որ մենք ենք ստորագրել»,- ասել է նա։
Մենք այսօր չենք սկսում ժամադրությունների փուլը, մենք արդեն ամուսնացել ենք։ Ես առաջինը կլինեմ, որ կնշեմ՝ սենյակում փիղ կա։
Մենք ԵԱՏՄ անդամ ենք, մեր տնտեսությունն էապես դրանից կախված է։ Լավ է, թե վատ, այլ հարց է։ Բայց դուք արդեն ամուսնացած մարդու եք մոտեցել։ Մենք պետք է նախ ամուսնալուծվենք մեկից, նոր միայն ամուսնանաք մյուսի հետ»,- ասել է Մամիջանյանը։