Իրականացվելու է Կասկադ համալիրի վերակառուցման աշխատանքներ
Երևանի քաղաքապետարանը, հաղթող մասնակցի հետ կնքելով պայմանագիր, հնարավորություն է տալու վերջինիս կառուցապատման իրավունքի հիման վրա իրականացնել «Կասկադ» համալիրի վերակառուցման աշխատանքները, որի արդյունքում համալիրը ստանալու է ամբողջական տեսք, ապահովվելու է նորաստեղծ հատվածի կապը ինչպես «Գաֆէսճեան» թանգարանի, այնպես էլ Հաղթանակի 50–ամյակի հուշարձանի միջև: Այս մասին երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Նորաստեղծ հատվածն ընդգրկելու է 33000 քմ կառուցապատման մակերես, որտեղ տեղակայված է լինելու 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ, արվեստանոցների համար նախատեսված տարածքներ, ժամանցի և հանգստի գոտիներ։
Տարածքում լինելու է նաև ստորգետնյա ավտոկայանատեղի և կանաչապատ տարածքներ։ Ծրագրի ավարտին ամբողջ տարածքը փոխանցվել է Երևան համայնքին` որպես սեփականություն։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը Կասկադ ճարտարապետական համալիրի վերջնական տեսքի համար նախապատվություն է տվել ֆրանսիացի ճարտարապետ Ժան Միշել Վիլմոնի «Մշակութային կասկադ» հայեցակարգին։
«Նոր Կասկադ» նախագիծը կավարտվի շինարարության մեկնարկից հետո 5 տարվա ընթացքում:





Նմանատիպ հոդվածներ
Այդ տարածքները ոչ ոք երբեք չի վաճառի. Պեսկով
Դոնբասում հատուկ գործողության ընթացքում ձեռք բերված Ռուսաստանի նոր տարածքներն արդեն ոչ ոք երբեք չի վաճառի։ Այս մասին լրա...
Լավրովը՝ ՌԴ-ի ռազմական գործողությունները դադարեցնելու մասին
Սերգեյ Լավրովն Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գոր...
Ալիևը կարծես հեռու չէ նոր պատերազմ սկսելուց. շվեդ պատգամավոր
Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը դրական է գնահատում ՀՀ-ում Եվրոպական միության առաքելության մանդատի երկարաձ...
Ի՞նչ են արել աղն ու ավազը. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին ուշադրություն դարձնել մայթերի ու բակային...