Հայտնի Է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար ԱՄՆ-ի ներկայացուցչի անունը
Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ բանակցային խմբում ԱՄՆ-ն իր ներկայացուցիչն է ընտրել Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգին։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ուշակովի խոսքով՝ Քելլոգը կապ կպահպանի Կիևի և Եվրոպայի հետ, իսկ Միացյալ Նահանգները հատուկ ներկայացուցիչների խումբ կհատկացնի ռուս-ամերիկյան բանակցությունների համար։
Հաղորդվում է, որ Քելլոգն այսօր երեկոյան կմեկնի Ուկրաինա։
Ավելի վաղ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները բանակցություններ են անցկացրել Ուկրաինայի հակամարտության շուրջ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորումը, նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունների նախապատրաստումը և պայմանավորվել ապագայում հաշվի առնել միմյանց շահերը միջազգային ասպարեզում:
Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են, որ մոտ ժամանակներս կձևավորվի Ուկրաինական կարգավորման գործընթաց, նշանակվել են բանակցողներ
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ, թե ինչ են պայմանավորվել Լավրովն ու Ռուբիոն
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Էր Ռիադում կայացած բանակցությունների արդյու...
Ժամանակն է, որ մենք վերահսկենք․ Ֆրանսիայի ԱԳՆ
Եվրոպայի երկրները պետք է իրենց վերահսկողության տակ վերցնեն Հյուսիսատլանտյան դաշինքը՝ զգալիորեն մեծացնելով իրենց ազդեցութ...
Դա օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին․ Թուրքիայի դեսպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին։ Այս մասին...
Նման որոշումը կծառայի որպես վստահության ամրապնդման միջոց․ Էրդողան
Այս պատերազմը պետք է ավարտվի։ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զ...