Գուցե քննարկեն իրե՞նց օրհասական խնդիրները. Զախարովա
Ավելի լավ կլիներ` Հյուսիսային Եվրոպայի երկրները մտահոգվեին Գրենլանդիայի ճակատագրով, ոչ թե Ուկրաինայի։ Telegram–ի իր ալիքում կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
««Ֆինլանդիայի վարչապետը խորհրդարանի նիստ է հրավիրել` քննարկելու Ուկրաինայի հարցը»,– հայտնել է «Helsingin Sanomat» թերթը։ «Շվեդիայում այսօր ևս պատգամավորներին նիստի են կանչում։ Թեման նույնն է` Ուկրաինա»,– գրում է «Aftonbladet»–ը», – գրել է Զախարովան և հավելել․ «Գուցե Հյուսիսային Եվրոպայի երկրները քննարկեն իրե՞նց օրհասական խնդիրները` Գրենլանդիա՞ն, գոնե «միաժամանակ»»։
Հիշեցնենք` նախորդ տարվա վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի համար «բացարձակ անհրաժեշտություն» է Գրենլանդիային տիրանալը։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ, թե ինչ են պայմանավորվել Լավրովն ու Ռուբիոն
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Էր Ռիադում կայացած բանակցությունների արդյու...
Ի՞նչու նրանց այնտեղ հրավիրել․ Լավրով
Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն Էր Ռիադում կայացած հանդիպման արդյունքները փոխանցելու են երկու երկրների նախագահներին...
Ժամանակն է, որ մենք վերահսկենք․ Ֆրանսիայի ԱԳՆ
Եվրոպայի երկրները պետք է իրենց վերահսկողության տակ վերցնեն Հյուսիսատլանտյան դաշինքը՝ զգալիորեն մեծացնելով իրենց ազդեցութ...
Դա օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին․ Թուրքիայի դեսպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին։ Այս մասին...