Վատագույն դեպքում՝ կհանգեցնի բռնությունների. ՔՊ-ից արձագանքել են Քոչարյանին
ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանն անդրադարձել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին:
«Քոչարյանը շրջադարձային է համարում ԼՂ հակամարտությունը տարածքային վեճի վերածելը: Ասում է՝ «դիվանագիտական մաստեր կլասս»:
Իսկ ի՞նչ էին մտածում միջազգային հանրությունը և դիվանագետները այս մասին:
Փոխպետքարտուղար Թալբոթն արձագանքել է՝ այդ տարբերակը կարող է շեղել հակամարտող կողմերին Մինսկի խմբի առաջարկներից, և ոչ թե լուծել, այլ՝ է՛լ ավելի խճճել խնդիրը։
«Աշխարհի տարբեր անկյուններում փորձը ցույց է տալիս, որ սահմանների փոփոխությունը նման է Պանդորայի արկղ բացելուն. Ղարաբաղի դեպքում այն լավագույն դեպքում փակուղի կմտցնի հարցը, վատագույն դեպքում՝ կհանգեցնի բռնությունների», - ասել է նա և հավելել.
«Հ.Գ. Քոչարյանը, ըստ էության, չի էլ հերքում, որ բանակցել է տարածքների փոխանակումը՝ Մեղրին ամբողջությամբ ԼՂ-ի դիմաց (առանց վեց շրջանների, բնականաբար)»,- Facebook-ում գրել է Ղազարյանը»։
Նմանատիպ հոդվածներ
Վահագն Ալեքսանյանը` Քոչարյանի հայտարարության մասին
Քոչարյանն ասում է, որ Հայաստանն է Ռուսաստանին դավաճանել ու անցել Ռուսաստանի թշնամիների կողմը և դրա համար է, որ Ռուսաստան...
ԼՂ-ի հանձնումից հետո տեղի է ունենում երրորդ սխալը. Քոչարյան
ԼՂ-ի հանձնումը տեղի ունեցավ երկու փուլով․ առաջին փուլը 2018-2020թթ․ էր՝ մինչև պատերազմը, որին հաջորդեց արդեն երկրո...
Այստեղ վիճելու բան չկա. Քոչարյան
Դա կարծում եմ՝ իրավիճակից դուրս գալու հնարք էր Նիկոլ Փաշինյանի կողմից, այդ պահին մի բան ասել, կռուտիտ անել, շուտ տալ, ին...
Միջոցներ պետք է ձեռնարկենք. Ավինյան
Երևանի քաղաքապետարանն այսուհետ թվային հարթակներում կներկայացնի, թե որ փողոցներում է նախատեսում ասֆալտապատման աշխատանքներ...