Իլոն Մասկը զարմացել է 13-րդ երեխայի մասին լուրերից
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը բավականին զուսպ ու հակիրճ է արձագանքել իր 13-րդ երեխայի ծննդյան մասին լուրերին։ Նոր զավակի լույս աշխարհ գալու մասին սոցցանցային մեկնաբանությունները միլիարդատերը պատասխանել է կարճ ձայնարկությամբ:
«Վայ (Whoa)», - գրել է Մասկը X–ի իր էջում՝ ի պատասխան մի մեկնաբանության, ըստ որի՝ կինը գործարարին ծուղակը գցելու տարիների ծրագիր է ունեցել:
Սենտ Քլերը պատասխանել է՝ քննադատելով աշխարհի ամենահարուստ մարդուն «զրպարտությանը» հրապարակայնորեն արձագանքելու համար:
«Իլոն, մենք վերջին օրերին փորձում էինք շփվել, բայց դու չես արձագանքել։ Ե՞րբ ես պատասխանելու մեզ, հրապարակավ արձագանքելու փոխարեն մի մարդու զրպարտությանը, ով պարզապես իմ ներքնազգեստով նկարներն է տեղադրել, որտեղ ես 15 տարեկան էի»:
New York Post–ի հաղորդմամբ՝ Մանհեթենում բնակվող Սենտ Քլերը դայակի օգնությամբ մեծացնում է իր երկու երեխաներին, այդ թվում՝ Իլոն Մասկի ենթադրյալ երեխային:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ ամերիկացի ակտիվիստ և բլոգեր Էշլի Սենտ Քլերը երեխա է լույս աշխարհ բերել Մասկից, ով ժամանակին եղել է նրա ղեկավարը։ Համենայնդեպս, ինքը՝ նորաթուխ մայրիկը, պնդում է, որ իր զավակի հայրը, ով ծնվել է 5 ամիս առաջ, Իլոն Մասկն է։

Նմանատիպ հոդվածներ
«Եվրատեսիլ 2025». Հայաստանը կներկայացնի Պարգը
Շվեյցարիայում կայանալիք «Եվրատեսիլ 2025» մրցույթին Հայաստանը կներկայացնի Պարգը։Նշենք, որ ինչպես ամեն տարի, այս անգամ նու...
Դեյվիդ Լինչի երեխաներն առաջարկել են գլոբալ խմբակային մեդիտացիա անել՝ իրենց հոր պատվին
Ռեժիսոր Դեյվիդ Լինչի երեխաները՝ Ջենիֆերը, Օսթինը, Ռայլին և Լուլան, հայտարարել են, որ հունվարի 20-ին՝ նրա ծննդյան օրը, «գ...