Դեյվիդ Լինչի երեխաներն առաջարկել են գլոբալ խմբակային մեդիտացիա անել՝ իրենց հոր պատվին
Ռեժիսոր Դեյվիդ Լինչի երեխաները՝ Ջենիֆերը, Օսթինը, Ռայլին և Լուլան, հայտարարել են, որ հունվարի 20-ին՝ նրա ծննդյան օրը, «գլոբալ խմբակային մեդիտացիա» կանցկացնեն՝ ի հիշատակ իրենց հոր։ Այս մասին գրում է Meduza–ն:
Մեդիտացիան նախատեսված է Լոս Անջելեսի ժամանակով կեսօրին (Երևանի ժամանակով 00:00-ին): Լինչի երեխաներն առաջարկում են տասը րոպե մեդիտացիա անել։
«Եկեք հավաքվենք, որտեղ էլ որ լինենք, հարգելու նրա ժառանգությունը և խաղաղություն ու սեր տարածելու աշխարհով մեկ: Խնդրում ենք նշանակված ժամը հատկացնել խորհրդածելու, արտացոլելու և դրական մտքեր ուղարկելու Տիեզերք: Շնորհակալություն նրա կյանքը գնահատելու համար»,– ասել են ռեժիսորի երեխաները։
Դեյվիդ Լինչը մահացել է հունվարի 16-ին։ Նա 78 տարեկան էր։
Նմանատիպ հոդվածներ
Իլոն Մասկը զարմացել է 13-րդ երեխայի մասին լուրերից
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը բավականին զուսպ ու հակիրճ է արձագանքել իր 13-րդ երեխայի ծննդյան մասին լուրերին։ Նոր զավ...
«Եվրատեսիլ 2025». Հայաստանը կներկայացնի Պարգը
Շվեյցարիայում կայանալիք «Եվրատեսիլ 2025» մրցույթին Հայաստանը կներկայացնի Պարգը։Նշենք, որ ինչպես ամեն տարի, այս անգամ նու...